ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 7-ին Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերին (Michael Møller)։

«Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում՝ Մայքլ Մոլլերը շնորհավորեց Անդրանիկ Հովհաննիսյանին ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք։ Նա անդրադարձավ ՄԱԿ-ի գրասենյակի գործունեությանը՝ մասնավորապես ներկայացնելով մարդու իրավունքների պաշտպանության, զինաթափման, կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անդրանիկ Հովհաննիսյանը ներկայացրեց ՄԱԿ-ի գրասենյակի օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումները: Նա անդրադարձավ ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին:

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրեց նաև Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գործառույթների շրջանակներում ծավալվող համագործակցության շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: