Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող եմ լինել վարչապետ և իշխանությունում լինեն թևե՞ր․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

ՀՀ իշխանության մեջ, մասնավորապես՝ գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են ճիշտ մամուլում տարածվող տեղեկությունները, որ իշխանության մեջ կան տարբեր թևեր, որոնք հատկապես Դավիթ Սանասարյանի գործի շրջանակում փորձում են որոշակի խոչընդոտներ ստեղծել:

«Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող եմ լինել ՀՀ վարչապետ, և այդ իշխանության ներսում կարող են լինել թևեր: ՀՀ իշխանության մեջ, մասնավորապես՝ գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր: ՀՀ Կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին է, և այն ղեկավարվում է վարչապետի կողմից: Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ»,- հավելեց նա:

Ըստ վարչապետի՝ դա ոչ թե իր քմահաճույքն է, այլ պետական կառավարման տրամաբանությունը. «Բացառվում է, որ որևէ պայմաններում ես թույլ տամ երկրում անկառավարելիություն, քաոսներ, վակխանալիաներ, պալատական ինտրիգներ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան