Ուզո՞ւմ ենք նոր Սերժ Սարգսյան, Հայաստանում չկա սուպերվարչապետ և սուպերվարչապետական համակարգ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացված է, որովհետև ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ: Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ: Արդյո՞ք սուպերվարչապետական համակարգի հակառակը նշանակում է երկիր, որտեղ չկա իշխանության ուղղահայաց: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչու է սուպերվարչապետը լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում: Այն, ինչ այս մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել ՀՀ-ում, թեկուզ այս շփման ընթացքում, վերջին 30 տարվա ընթացքում քանի՞ անգամ է տեղի ունեցել»,- հավելեց նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սուպերվարչապետական համակարգը միայն օրենքն ու օրինական լծակները չեն. «Սուպերվարչապետը նա է, որ ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու չներկրես, բանանի գործը քեզ, բենզինի գործը՝ քեզ… Այստեղ պիտի գյուղապետ ընտրվի այսինչը, այստեղ գյուղապետ պիտի չընտրվի այսինչը: Այս մեկի նկատմամբ գործ հարուցեք, այս մեկի նկատմամբ՝ կարճեք… Սուպերվարչապետական համակարգը դա է: Երբ ես սուպերվարչապետական համակարգը քննադատել եմ, առաջին հերթին դա եմ նկատի ունեցել»:

Վարչապետի խոսքով՝ եթե խոսքը վերաբերում է մեկ-երկու գերատեսչության կարգավիճակին, այդտեղ կան փաստեր և փաստարկներ: «Օրինակ՝ ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու վերաբերյալ: Հարց. մենք ուզո՞ւմ ենք երկրում նոր Սերժ Սարգսյան: Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերան ո՞նց է ձևավորվել՝ ԱԱԾ-ի ժամանակներից, կամաց-կամաց: Ուզո՞ւմ ենք սա, թե՞ չենք ուզում»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան