Տիկին Զոհրաբյան, ես առաջարկում եմ կինոյի օրը տեղափոխել ապրիլի 17-ին, որովհետև 2018-ի այդ օրը՝ երբ Սերժ Սարգսյանն ընտրվում էր ՀՀ վարչապետ, այս դահլիճում մի  մեծ կինո էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե էնֆիաջյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում և ապրիլի 16-ը ամրագրել որպես «Հայ կինոյի օր»։

Նշենք, որ ապրիլի 16-ին նշվում է նաև Ոստիկանության օրը։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը քննարկվող նախագծի վերաբերյալ նշեց, որ ինքը պնդում է, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ բան չի արել մեր երկրում կինոյի կայացման համար։

«Ես չգիտեմ՝ ի՞նչ է արել ՀՀ-ն կինոինդուստրիայի զարգացման համար այս ընթացքում, պնդում եմ՝ որևիցե բան չի արել: Այն չնչին գումարները, որոնք հատկացվել են յուրայիններին և մսխվել, ես չեմ համարում, որ այդ գումարներով կինոյի համար ինչ-որ բան էր արվել։ Իսկ ինչ վերաբերում է կինոյի օրն ապրիլի 16-ին նշելուն, ապա տիկին  Զոհրաբյան, ես առաջարկում եմ այդ օրը տեղափոխել ապրիլի 17-ին, որովհետև 2018 թվականի այդ օրը՝ երբ Սերժ Սարգսյանն ընտրվում էր ՀՀ վարչապետ, այս դահլիճում մի  մեծ կինո էր ՝ ՀՀ-ի եզակի դեպքերից մեկը»,- ասաց  Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը նշեց, որ կիսում է նախագծի հեղինակների առաջ քաշած մտահոգությունները, ուստի կողմ է քվեարկելու այս նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում։