Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությունը

Լուրեր

13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կայցելի ֆրանսիական հայտնի «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության պատվիրակությունը, որի կազմում են ընկերության փոխնախագահ, Քրիստիան Նաղդանը և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Զևիեր Ֆոժերը:

«2018 թվականի նոյեմբերին, ինչպես նաև 2019 թվականի փետրվարին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցերի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ էր ունեցել ընկերության ղեկավարության հետ՝ առաջարկելով դիտարկել համագործակցության հնարավորությունները: Կողմերն ընդգծել էին կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժն ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն հայտնել, ինչպես նաև պայմանավորվել ընկերության ներկայացուցիչների՝ Հայաստան այցելության մասին։

Կյանքի կոչելով պայմանավորվածությունը՝ «Դասո սիստեմս»-ի պատվիրակությունը մայիսի 9-ին կժամանի Հայաստան: Ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան նախագահ Արմեն Սարգսյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, կայցելեն Երևանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, «Այբ» դպրոց, «Քվանտ» վարժարան, «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «PicsArt» և «ԲեթԿոնստրակտ» ընկերություններ, կհանդիպեն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ընկերության կողմից Հայաստանում հնարավոր ծրագրերի ու համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները:

«Դասո սիստեմս»-ը գործում է«Dassault Group» ֆրանսիական հանրահայտ ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտին, մասնավորապես, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի և այլ բնագավառներում:

Միջազգային խոշորագույն այս ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 140 երկրներում»,- ասված է հաղորդագրությունում: