Ruhr24. Մխիթարյանն այն ֆուտբոլիստը չէ, որը պետք է Բորուսիային

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մտադիր է կազմակերպել հայ ֆուտբոլիստի վերադարձը Դորտմունդի «Բորուսսիա». գրում է armsport.am-ը:

Իտալական Tuttomercatoweb-ի «Սա լինելու է Մինոյի ամառը» հոդվածում նշվում է, որ Ռայոլան սկսել է իր հաճախորդների տրանսֆերների վերաբերյալ աշխատանքները և դիտարկում է Մխիթարյանին «Սիգնալ Իդունա Պարկ» վերադարձնելու տարբերակը:

Գերմանական հեղինակավոր Ruhr24.de պարբերականն առանձին հրապարակմամբ անդրադարձել է այդ տեղեկատվությանը: Հոդվածագիր Դենիս Լիեդշուլտեն գրում է.

««Բորուսիան» իսկապե՞ս կարող է հետաքրքրվել Մխիթարյանին վերադարձնելու տարբերակով: Յուրգեն Կլոպը մի առիթով ասել է. «Հաղթելու ցանկությունը պետք է ավելի ուժեղ լինի, քան կորցնելու վախը»: Եթե «Բորուսիան» նոր մրցաշրջանում կողմ լինի նման մտքին, ապա Մխիթարյանի տարբերակը հաստատ առաջնային չի լինի, քանի որ «Բորուսիայի» երկրպագուները հաստատ հիշում են 2016 թվականի Գավաթի խաղարկության եզրափակիչը:

Հանս-Յոահիմ Վացկեն վերադարձել է Նուրի Շահինին, Սինձի Կագավային, Մարիո Գյոտցեին: Սակայն Հենրիխ Մխիթարյանը չի վերադառնա «Բորուսիա», եթե ամեն ինչ լավ լինի: 2013-2016 թվականներին հայ ֆուտբոլիստը խաղաց «Բորուսիայի» մարզահագուստով և հիասթափեցրեց երեք մրցաշրջաններից երկուսում: 2014-15թթ. մրցաշրջանում նա խորհրդանշում էր այն ամենը, ինչ «Բորուսիայի» մոտ չէր ստացվում:

Մխիթարյանը սկսեց լավ խաղալ Թոմաս Տուխելի գլխավորությամբ: Նա 11 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ դարձավ, սակայն «Բորուսիայի» երկրպագուների առջև 2 սցենար կա: «Բավարիայի» հետ գավաթային եզրափակչում Մխիթարյանը հրաժարվեց պատասխանատվությունից: Պատճառը՝ նա շատ հոգնած էր: Արդյունքը հայտնի է…

Տուխելը ցանկանում էր պահել հայ ֆուտբոլիստին, ինչը զարմանալի չէր, քանի որ 11 գոլն ու 20 գոլային փոխանցումը սենսացիա էին առաջացրել: Սակայն Մխիթարյանի գործակալը նրա տրանսֆերն առաջարկեց Պրեմիեր լիգայի ակումբներին: Մխիթարյանը միացավ «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ 2018-ին տեղափոխվեց «Արսենալ»: Չնայած տեղափոխություններին՝ հայ ֆուտբոլիստը չի տպավորել վերջին 3 տարիներին: «Արսենալն» ամռանը փոփոխություններ է ծրագրում, իսկ 30-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվողների ցանկում է:

Դեռ Շահինի, Կագավայի, Գյոտցեի վերադարձի ժամանակ «Բորուսիայի» ոչ բոլոր երկրպագուներն էին ուրախ: Մխիթարյանի և այս ֆուտբոլիստների միջև տարբերություն կա: Ի տարբերություն հայ ֆուտբոլիստի՝ Գյոտցեն և Շահինը «Բորուսիայում» անցյալ ունեին, իսկ Կագավան՝ առանձնահատուկ պահեր:

Ինչպես հայտնի է, Ռայոլան իր հաճախորդներին ամռանն ինչ-որ ակումբներում տեղավորելու համար աշխատանքները սկսում է գարնանը: «Բորուսիայի» երկրպագուները երջանիկ կլինեն, եթե Հանս-Յոահիմ Վացկեն անտեսի Ռայոլային և կենտրոնանա ավելի հեռանկարային ֆուտբոլիստների՝ Տորգան Ազարի, Նիկո Շուլցի, Յուլիան Բրանդտի վրա:

Սոցիալական ցանցերի տարբեր խմբերում երկրպագուներն ակնհայտորեն դեմ են Մխիթարյանի վերադարձին: Շատերն ասում են, որ նա շատ լավ ֆուտբոլիստ է: Համենայն դեպս, Մխիթարյանը «վատ բնավորություն» ունի և այն ֆուտբոլիստը չէ, որը պետք է «Բորուսիային»»,- հրապարակման ավարտ: