Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել հաստիքացուցակների նախագծին. Դավիթ Խաժակյան
Քաղաքականություն
07.05.2019 | 22:05«Երևանի ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողովը քիչ առաջ բացասական եզրակացություն տվեց հաստիքացուցակների նախագծին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» խմբակցության անդամները բոյկոտել էին Ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր քաղաքապետի նախագիծը հաստիքացուցակի փոփոխության վերաբերյալ, համաձայն որի քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը պետք է բարձրանային միջինը 28-ից 30 տոկոսով: