Նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է գերմանական «Fraunhofer» կազմակերպության պատվիրակությանը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է 72 գիտահետազոտական ինստիտուտներ միավորող «Fraunhofer» կազմակերպության նախագահության անդամ, Եվրոպական քաղաքականության և բիզնես զարգացման հարցերով տնօրեն, դոկտոր Յենս-Գյունտեր Նոյգեբաուերի գլխավորած պատվիրակությանը:
«Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ անչափ կարևոր է համարում գերմանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ծրագրերում և գործընկերային նոր հարաբերություններ հաստատելու հնարավորությունները։
Հակոբ Արշակյանը  «Fraunhofer» կազմակերպության պատվիրակությանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տեսլականը, տեղեկացրել նաև  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծման մասին։
Նախարարը ընդգծել է տեխնոլոգիական ոլորտում հայ մասնագետների ունեցած մեծ ներուժը, անդրադարձել կրթական այն ծրագրերին, որոնք ուղղված են ոլորտի բարձրակարգ կադրեր պատրաստելուն՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, դպրոցական ծրագրերում շախմատի դասավանդմանը, մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռոբոտաշինության միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում հայ պատանիների նվաճումներին:
Հակոբ Արշակյանը կարևորել է  նաև  տեխնիկական բուհերում որակյալ մասնագետներ պատրաստելուն ուղղված քայլերը, տեխնոլոգիական ընկերությունների կողմից բուհերում գիտահետազոտական լաբորատորիաներ ունենալու անհրաժեշտությունը։
Նախարարն անդրադարձել է ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, ինչպես նաև  Հայաստանում արտասահմանյան ընկերությունների կողմից մասնաճյուղեր բացելուն ուղղված պետական քաղաքականությանը։
Դոկտոր Յենս – Գյունտեր Նոյգեբաուերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենք Հայաստանում գտել են այն հետաքրքիր գործընկերներին, որ փնտրում էին տեխնոլոգիական ոլորտում։ Նա ընդգծել է,  որ հավատում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հաջողությանը և պատրաստ են համագործակցելու։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Fraunhofer»-ի հետ գործակցության մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ արհեստական բանականության և մեքենաշինական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու տարբերակները» ասված է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։