Քննարկում. նոր ուստարվան ընդառաջ կրթական համակարգում առկա հիմնախնդիրները (ուղիղ հեռարձակում)

Լուրեր

14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
Բոլորը

Կրթության խնդիրները ոչ միայն պետական մարմինների, այլև հանրային ուշադրության կենտրոնում են: Թեպետ այժմ հասարակությունն այս ոլորտում հաճախ պետական որոշումների ուղղակի «սպառողի» կարգավիճակում է, սակայն վերջինիս ակտիվ ներգրավվածությունը որոշումների կայացման, առաջարկությունների ներկայացման ու ընդունման գործընթացում առավել կարևոր է:

«Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը» իր գործունեությամբ, ի թիվս այլ խնդիրների, փորձում է լուծում տալ կրթության ոլորտում հանրային ներգրավվածության հիմնահարցին։ Այն ինքնաբուխ միավորում է, որի անդրանիկ հանդիպումը տեղի է ունեցել ս.թ. ապրիլի 15-ին: Նախաձեռնության մասնակիցների շարքում են կրթության ոլորտի փորձագետներ և հետազոտողներ, մասնագիտացված ՀԿ-ներ ու քաղաքացիական տարբեր խմբեր, ինչպես նաև կրթության ոլորտի հիմնախնդիրներով մտահոգված անհատներ՝ այդ թվում ծնողներ և ուսուցիչներ։

Այսօր կազմակերպված ասուլիսի ընթացքում  կներկայացվեն վերջին մի քանի ամիսների ընթացքում «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» կողմից իրականացրած աշխատանքները, ինչպես նաև՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ կրթական համակարգում առկա հիմնախնդիրների վեր հանմանն ու լուծմանն ուղղված ծրագրերը։

Բանախոսներն են՝ «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանը, «Հանրային քաղաքականության ինստիտուտի» տնօրեն,
«Կրթական քաղաքացիական նախաձեռնության» ներկայացուցիչ Արևիկ Անափիոսյանը, «Կրթական քաղաքացիական նախաձեռնության»  ներկայացուցիչ Միշա Թադևոսյանը: