Բողոքի ակցիա Վանաձորում՝ ընդդեմ գազի գնի ու որակի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր Վանաձորում բողոքի ակցիա էին իրականացնում վարորդները: Ավելի քան 40 վարորդներ, որոնք հավաքվել էին Հայքի հրապարակում, դժգոհում էին վերջին օրերին գազալցակայաններում վաճառվող գազի գնից և որակից: Նրանց խոսքով մայիսի 1-ից կիլոգրամով անցնելուց հետո՝ վճարում են ավելի շատ, փոխարենը ստանում ավելի քիչ:

«Մի լիցքավորման մեջ մինչև 400 դրամի տարբերություն է տալիս: Համեմատած առաջվա գնի հետ, կգ-ի դեպքում ամենաշատը պետք է լիներ 260 դրամ, բայց 290 դրամ է: Առաջին օրը 260 եղավ, հետո միանգամից բարձրացրին, բայց թե ինչի՞ համար, ոչ մեկը չգիտի»,- ասում է վարորդ Կարեն Կիրակոսյանը:

Վարորդներից Արթուրն էլ նշում է, որ թանկացել է ոչ միայն գազը, այլև բենզինը: Վստահ է՝ խնդրին միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է լուծում տալ. «Բենզինն էլ են թանկացրել, չորս հարյուր քանի դրամ են դարձրել, էդ ինչի՞ պետք է թանկանա: Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի գազալցակայանի տիրոջն ասի՝ գնա ստեղից, գազի գինն էլ դիր 150 դրամ: Դուք հենց գիտեք, թե Նիկոլ Փաշինյանը չգիտի՞ էս մասին, լավ էլ գիտի, տեղյակ է»:

Հավաքված վարորդներն իրենց ակցիայով փորձեցին հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը՝ պահանջելով, որ իրենց հետ հանդիպեն Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Ակցիայի մասնակիցներին տեղեկացրին, որ մարզի ղեկավարը տեղում չէ, մարզպետարանից այլ ներկայացուցիչ եկավ: Վարորդների հետ հանդիպեց նաև քաղաքապետը: Լսելով վարորդների դժգոհությունը՝ Ասլանյանն ասաց, որ խնդրի մասին կտեղեկացնի պատասխանատու մարմիններին. «Մարզպետի հետ կխորհրդակցենք, կդիմենք կառավարության համապատասխան տնտեսական հանձնաժողովներին: Նաև «Գազպրոմի» ու տեխնիկական մասի հետ հասկանանք, թե խնդիրն ինչումն է, որպեսզի այս մարդկանց կարողանանք բացատրել, թե գնային խնդիրը որտեղից է գալիս, քիչ կիլոմետրաժինը՝ որտեղից: Գազի ՕԳԳ-ն ինձ հուզեց, որովհետև որքան հասկացա, եթե իրենց բացատրածը ճիշտ է, պետք է այսօր էլ 1000 դրամի լցնեն ու նույն չափի քշեն, բայց փաստորեն հակառակն է ստացվում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթևիկ Ղազարյան

Բ