Ստամբուլի ընտրությունները չեղյալ են հայտարարվել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մայիսի 6-ին որոշում է կայացրել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու վերաբերյալ. գրում է ermenihaber-ը:

Այսպիսով փաստորեն ընդունվեց իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առարկությունը՝ կապված մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների հետ:

Թուրքիայի ԿԸՀ-ն հայտարարել է նոր ընտրությունների անցկացման օրը։ Այն տեղի կունենա հունիսի 23-ին։ Հաղթած ընդդիմադիր թեկնածու CHP-ական Էքրեմ Իմամօղլուն հայտնել է իր դժգոհությունն ու վրդովմունքը այս որոշման առնչությամբ։ Իշխող կուսակցության պարտված թեկնածու AKP-ական Բինալի Յըլդըրըմը, բնականաբար, գոհ է որոշումից։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP)։ Իշխող ուժը Ստամբուլում կրած պարտության հետ ոչ մի կերպ չհամակերպվեց և բողոքարկեց արդյունքները։ Ի վերջո Թուրքիայի ԿԸՀ-ն սկանդալային որոշում կայացրեց ընտրությունները չեղարկելու վերաբերյալ։