«Ճիշտ ենք արել». «Իմ քայլի» անդամը՝ Հայկ Մարությանի՝ աշխատավարձերի բարձրացման նախագիծը բոյկոտելու մասին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամները բոյկոտեցին ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր քաղաքապետի նախագիծը հաստիքացուցակի փոփոխության վերաբերյալ:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Խաժակյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Իմ քայլի» անդմաներն ընդհանրապես նիստին չեն մանակցել:

Նրա խոսքով՝ այդ նախագիծը ոչ թե իշխող խմբակցության կողմից էր հեղինակվել, այլ հենց քաղաքապետ Հայկ Մարությանի:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն էլ Խաժակյանի գրառման տակ մեկնաբանել է. « Ճիշտ ենք արել: Այս պահին այսքան»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում՝ մայիսի 8-ին, նախատեսվում էր ընդունել որոշում, որի համաձայն քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30 տոկոսով:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման համաձայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատավարձը կազմում է 575 հազար դրամ, սակայն նոր փոփոխություններով նախատեսվում է դարձնել 1 մլն 200 հազար ՀՀ դրամ: Երևանի քաղաքապետարանի բոլոր վարչությունների պետերի աշխատավարձերը կլինեն 641 հազար ՀՀ դրամ՝ ներկայիս 346 հազար դրամի փոխարեն: Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կդառնա 947 հազար դրամ, մյուս երկու տեղակալներինը՝ 912 հազար դրամ: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատավարձը որոշման համաձայն կլինի 912 հազար ՀՀ դրամ՝ 443 հազարի փոխարեն: Քաղաքապետի խորհրդականները կստանան 667 հազարական դրամ: Երևանի վարչական շրջանների ղեկավարները կստանան 773 հազարական ՀՀ դրամ՝ ներկայիս 400 հազարի փոխարեն:

Նարեկ Կիրակոսյան