ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրվող օժանդակությունը 16 միլիոն ԱՄՆ դոլարով կավելացնի. Ալեքսանդր Սոկոլովսկի

Լուրեր

13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է  ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը:

«Հյուրերին ներկայացնելով  Հայաստանում արձանագրված հեղափոխական փոփոխությունները` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացները համագործակցության նոր հեռանկարներ են բացում ինչպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, այնպես էլ գործընկեր մյուս կառույցների հետ: Նա անդրադարձել է այն քայլերին, որոնք մեր երկրում իրականացվում են ժողովրդավարության հետագա ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության եւ մրցակցային  տնտեսական համակարգի  կայացման ուղղությամբ: Արարատ Միրզոյանը հույս է հատնել, որ այս բոլոր դրական փոփոխություններն իրենց արձագանքը կգտնեն Մարդու իրավունքների տարեկան զեկույցում, ինչն իր հերթին համագործակցությունն ընդլայնելու նոր հնարավորություններ կստեղծի:

Կողմերը քննարկել են խորհրդարանական կառավարման համակարգի անցած Հայաստանի օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթների գործիքակազմը, դրանց արդյունավետության բարձրացման ուղիները: Այս համատեքստում ընդգծվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության դերակատարությունը: Արարատ Միրզոյանը նեկայացրել է այն նախաձեռնությունները, որոնք միտված են կառավարման եւ օրինաստեղծ գործունեությանը վերջիններիս ներառականության հնարավորինս ապահովմանը: «Կարծում եմ, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացները շատ ավելի խորքային ու արագ զարգացում կունենան, եթե ստանան գործընկեր երկրների ու կառույցների աջակցությունը»,-ասել է խորհրդարանի ղեկավարը` նշելով որ ակնկալվում է օժանդակության շեշտակի աճ:

Բարձր գնահատելով Հայաստանում իրականացվող բարեփոխումները` Ալեքսանդր Սոկոլովսկին վստահեցրել է, որ իրենք եւ ամերիկյան կառույցները պատրաստակամ են աջակցելու մեր երկրին` զարգացման տարբեր ոլորտներում: Նա կարեւորել է խորհրդարանի դերը` որպես ժողովրդավարության  ու բազմակարծության հարթակի:

«ԱՄՆ ՄԶԳ-ն կշարունակի իր համագործակցությունը Ազգային Ժողովի հետ՝ ամրապնդելու այն որպես ժողովրդավարական բարեփոխումների շարժիչ ուժ եւ իր քաղաքացիների կարիքներին արձագանքող կառույց: Միացյալ Նահանգները կամրագրի իր աջակցությունը` մայիսի 7-ին կայանալիք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության ավարտին մեր երկրների միջեւ կնքված երկկողմանի համաձայնագրերում ստորագրելով մի շարք փոփոխություններ` Հայաստանին տրամադրվող օժանդակությունը 16 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացնելու նպատակով»,- նշել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենը:

Արարատ Միրզոյանն ընդծել է ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Լեռնային Ղարաբաղում իրականացվող  ծրագրերի կարեւորությունը` նշելով, Արցախի բնակչությունը եւս իրավունք ունի լիարժեք կյանքի:

Խորհրդարանի ղեկավարը հյուրերին ներկայացրել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունները»,- ասված է հաղորդագրությունում: