Բոլոր գործընկերները գնահատում են Կառավարության պատրաստակամությունը՝ հավակնոտ ռեֆորմներ իրականացնելու և նոր Հայաստանի տեսլականին հասնելու նպատակով. Շոմբի Շարփը՝ Մհեր Գրիգորյանին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ կառավարության աշխատակազմից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի շրջանակներում հերթական քննարկումը:

«Պայմանավորվածության համաձայն՝ նախորդ քննարկումից երեք ամիս անց Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող երկրների դեսպանների ու միջազգային կազմակերպությունների հայկական ներկայացուցչությունների, ինչպես նաև Կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Կառավարության ռազմավարական շրջանակը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ևս մեկ անգամ կարևորելով այս ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, հույս է հայտնել, որ ռազմավարությունների մշակման գործընթացում Հայաստանի զարգացման գործընկերներն իրենց զգալի ներդրումը կունենան:

ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփն ընդգծել է. «Փոխվարչապետի կողմից կառավարության գերակայությունների և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ մանրամասն ներկայացումը Զարգացման գործընկերների համակարգման այսօրվա հանդիպմանը չափազանց օգտակար է: Բոլոր գործընկերները գնահատում են Կառավարության պատրաստակամությունը ներգրավելու միջազգային համայնքին այս կարևոր ռազմավարական փաստաթղթերի մշակման և իրականացման գործընթացում՝ հավակնոտ ռեֆորմներ իրականացնելու և նոր Հայաստանի տեսլականին հասնելու նպատակով»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության ռազմավարական շրջանակը՝ առանձին ոլորտներում նախանշված գերակայություններն ու ակնկալվող բարեփոխումները:

Այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին»,- ասվում է հաղորդագրությունում: