7 մլն 800 հազար դրամ ենք վճարել, տարածքը գնել ու սեփականության վկայական ստացել․ աշխատանքից ազատված Մանուկ Մանուկյանը՝ Ամբերդի հարակից տարածքի մասին

Լուրեր

10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 14:56
Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե
10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
10.09.2026 | 14:21
40 կրպակ քանդել ենք. ինքնակամ շինություններ են. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 14:12
6 տարեկանից մատնադրոշմ, տվյալների անժամկետ պահպանում․ կառավարությունը սահմանում է անձի կենսաչափական տվյալների մշակման նոր կանոնները
10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
Բոլորը

Մենք տոհմիկ հուշարձանի պահապաններ ենք։ Հայրս 1936-40 թվականներին Հովսեփ Օրբելու հետ մասնակցել է Ամբերդի տարածքում իրականացվող պեղումներին։ Հուշարձանապահպան գործն այսօր ես եմ շարունակում՝ տղայիս հետ։ Նա էլ մեկ տարի Ամբերդ ամրոցի վարիչ է աշխատել։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ «Ամբերդ ամրոց»-ում շատ մեծ ներդրումներ են կատարել․ մոտ 1500 մետր հեռավորությունից հուշարձանի տարածք էլեկտրականություն են բերել։ Բացի այդ, մոտ 20-25 տարի է ձյունից մաքրում են Ամբերդ տանող ճանապարհը։

«Մեզ պիտակավորում են՝ ասելով, թե ճանապարհը փչացնում ենք, մեր բիզնես նպատակների համար ենք դա անում։ Մինչդեռ, դրանով մենք նպաստում ենք հուշարձան այցելողների  թվի ավելացմանը։  Եթե մենք ճանապարհը չբացեինք, զբոսաշրջիկները մայիսի վերջին նոր կկարողանային ամրոց այցելել»,- ընդգծեց  Մանուկ Մանուկյանը։

Նրա խոսքով՝  վերջերս նամակ են գրել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին, որպեսզի «Տառերի պուրակ»-ից դեպի ամրոց եկող ճանապարհը, որն անմխիթար ու անանցանելի վիճակում է գտնվում, հնարավորության դեպքում ներառեն ճանապարհների վերանորոգման ծրագրի մեջ։ Դա, ըստ նրա, կարևոր է  նաև այն առումով, որ Ամբերդն արդեն արգելոցի կարգավիճակ ունի և այցելությունները շուտով վճարովի են լինելու։

Մանուկ Մանուկյանն ընդգծեց, որ արդեն 20 տարի է՝ իրենք ընտանիքով «Ամբերդ ամրոց»-ի հարակից տարածքում բիզնեսով են զբաղվում։ Իր խոսքով՝ 2010 թվականին Օրգովի համայնքապետից գրավոր թույլտվություն են ստացել՝ տարածքում առևտրային գործունեությամբ զբաղվելու համար, 2013 թվականին էլ՝ տասը տարվա պայմանագիր  կնքել։

«Հետագայում, նպատակ ունենալով տարածքը բարեկարգել ու զբոսաշրջիկների համար ավելի ներկայանալի դարձնել, համապատասխան կերպով դիմել ենք համայնքապետարան՝ ստանալու կառուցապատման թույլտվություն։ Ավագանին մեր  խնդրանքին դրական եզրակացություն է տվել»,- ընդգծեց Մանուկ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Օրգովի համայնքապետն ավագանու որոշումը մարզպետարանում գործող քննիչ գերատեսչական հանձնաժողովին է ներկայացրել, որտեղ այն կրկին դրական արձագանք է ստացել և Կառավարություն ուղարկվել։

«Բոլոր նախարարություններով անցնելով, մեր առաջարկների փաթեթը հետ եկավ Օրգովի համայնք։ Մարզպետարանն էլ հնարավորություն տվեց առաջնահերթության իրավունքով ձեռք բերել տարածքը։ 7 մլն 800 հազար դրամ ենք վճարել, տարածքը գնել ու սեփականության վկայական ստացել»,- ասաց Մանուկ Մանուկյանը։

Մանուկյանը հավելեց, որ մինչ այդ, տվյալ տարածքը գյուղատնտեսական նշանակության պետական սեփականության արոտավայր է եղել։ Փոխել են ու դարձրել հասարակական կառուցապատման նշանակության, որպեսզի կարողանան կոռուցապատման աշխատանքներ իրականացնել։

Ըստ նրա՝ համայնքապետարանից վերցրել են  ճարտարապետաշինարարական առաջադրանք, փնտրել են ու գտել համապատասխան նախագծող կազմակերպություն, որին շինարարական նախագիծ են պատվիրել։ «Արդյունքում ունեցել ենք մեկհարկանի, կանաչ տանիքով կառույց, որը  ներառում է սանհանգույց, հուշանվերների վաճառքի կետ, և թոնրատուն։ Ամբերդի այցելուների համար մեր կառույցը  25 տարի շտապօգնության դեր է տարել»,- նշեց Մանուկ Մանուկյանը։

Անդրադառնալով Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալաստյանի այն հայտարարությանը, թե միայն հնագետի ուսումնասիրությունից հետո կարող են որոշում կայացնել՝ թույլատրել շինարարությունը, թե՝ ոչ և որ միակ պայմանը, որի հիման վրա կարող են այն դադարեցնել, հնագիտական շերտի առկայությունն է, Մանուկ Մանուկյանը նշեց․ «Մենք որևէ մշակութային արժեքի չենք հանդիպել: Նախ` ձյուն էր գալիս, տարածքի մի մասը ձյունով էր ծածկված: Մշակութային շերտ ուղղակի չենք տեսել»։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Ամբերդի տարածքում իրականացված շինարարությանը, գրել էր. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենից տեղեկացա, որ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը, որի որդին Ամբերդի 1986 թ-ին հաստատված և 2013 թ-ին պահպանական գոտուց հանված տարածքում շինարարություն իրականացնողն էր, ազատված է աշխատանքից»:

Նելլի Մելքոնյան