«Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է՝ 21-րդ դարին համընթաց քայլելու համար». Ջորգեն Էնդրյուս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այս  նախագիծը փոքր մասն է այն աշխատանքի, որը Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության  գրասենյակն անում է՝ օգնելու Հայաստանի կառավարությանը՝ քաղաքացիներին անվտանգությամբ ու արդարադատությամբ ապահովելու համար։ Այս մասին Արդարադատության ակադեմիայի «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահի» բացման հանդիսավոր արարողության ընթացքում նշեց Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ղեկավար Ջորգեն Էնդրյուսը։

«Մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության տարբեր կառույցների հետ, որպեսզի համագործակցության միջոցառումներ ու ծրագրեր իրականացնենք վերջիններիս համար։ Դրանց թվում են Ոստիկանությունը, դատական համակարգը, Դատախազությունը, քննչական մարմինները, ինչպես նաև փաստաբանական գրասենյակները։ Այս բացման արարողությանը մեր ներկայությունը լավագույն վկայությունն է այն բանի, որ մենք օժանդակում ենք Հայաստանի կառավարությանը՝ քաղաքացիների առաջ ավելի հաշվետու ու թափանցիկ գործելակերպի որդեգրման ճանապարհին»,- ընդգծեց Ջորգեն Էնդրյուսը։

Factor.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի ներկայիս արդարադատության համակարգը, Էնդրյուսը նշեց․ «Իմ կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը, ինչպես մյուս բոլոր երկրների կառավարությունները, փորձում է  21-րդ դարի միջավայրին և իրողություններին հարմարվելու եղանակներ գտնել։ Կազմակերպված հանցավոր խմբերն արագորեն հարմարվում են գլոբալացվող աշխարհին՝ օգտագործելով վերջինիս ընձեռած գործիքներն ու հնարավորությունները։ Ինչպես իմ երկրի, այնպես էլ մյուս երկրների կառավարությունները փորձում են ճիշտ կերպով արձագանքել ու հակազդել ապօրինի գործողություններին»,- նշեց Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ինչպես հանցավոր խմբերն են կազմակերպված ու ստեղծում են ցանցեր իրենց գործունեության համար, այնպես էլ մեր երկրների կառավարությունները պետք է համագործակցեն ու փոխկապակցվեն՝ ապօրինի գործունեության դեմ պայքարելու համար։

 

Նելլի Մելքոնյան