Արշալույս գյուղի մոտ գազի բալոններով բարձված մեքենաների բախումից ու պայթյունից մարդ է մահացել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին գազի բալոններով բարձված մեքենաների բախումից ու պայթյունից 1 հոգի է մահացել: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Մայիսի 5-ին՝ ժամը 00:00-ին՝ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում այրվում է ավտոմեքենա (գազի բալոններով բեռնված):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 10 կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են գազի բալոններով բարձված (10 հատ, տարողությունը չի հաջողվել պարզել) «ԶԻԼ-130» (վարորդ՝ Ա.Ե., ծնված 1982 թ.) և «Opel» (վարորդ՝ Կ.Գ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետևանքով բալոնները պոկվել և ընկել են երթևեկելի հատված, իսկ մեկ բալոն պայթել է և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:50-ին, մարվել՝ 01:20-ին:

Ավտոմեքենաներն ամբողջությամբ այրվել են: Տեղազննման արդյունքում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի»,- ասված է հաղորդագրությունում: