Նիկոլ Փաշինյանն այցելել է ջրերի գործարան, որտեղ պատրաստվում են նաև գարեջուր արտադրել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի «Արարատ Գրուպ» ջրերի գործարան` ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետին տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է ջուր, հանքային ջուր և քաղցրահամ գազավորված ըմպելիքներ: 2007 թվականից մինչ օրս գործարանում կատարվել է 40 մլն դոլարի ներդրում, այն ակտիվ գործունեության փուլ է մտել 2014 թվականից։ Արտադրանքի 70 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, Չինաստան և Ռուսաստանի Դաշնություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ մինչ 2020 թվականը նախատեսում են ներդրումային ծրագրի շրջանակում ընդլայնել գործարանը և արտադրել նաև գարեջուր: Նոր հոսքագծերի ավելացման արդյունքում նախատեսվում է ավելացնել նաև աշխատատեղերի թիվը. ներկայիս 100-ի փոխարեն այդ թիվը կհասցվի 300-350-ի:

Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել այդ ծրագրերի իրականացմանը: