Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 3-ին տեղի է ունեցել հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի փակման և փաստաթղթերի ստորագրման արարողությունը։

«Ողջունելով էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և պատվիրակության մյուս անդամներին՝ հայկական կողմի համանախագահ Վահագն Մելիքյանն իր գոհունակությունը հայտնեց միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում կատարված աշխատանքի կապակցությամբ։ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծեց երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկու կողմերի դեսպանների գործադրած ջանքերի կարևորությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղը մատնանշեց հանդիպումների արդյունքում երկու երկրների միջև հարաբերություններում ձեռք բերված էական առաջընթացը։ Պետնախարարը հույս հայտնեց, որ հայ-էմիրաթական բարեկամությունը կշարունակի հարատև ծառայել երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանն ամենատարբեր ոլորտներում։ Էմիրաթական կողմի համանախագահը նշեց, որ ինքը և իր թիմը անհամբերությամբ սպասում են միջկառավարական հանձնաժողովի երկրորդ հանդիպմանը ԱՄԷ-ում։

Երկու համանախագահների ելույթներին հաջորդեց «ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության», «ՀՀ կենտրոնական բանկի և ԱՄԷ Abu Dhabi Global Market ֆինանսական ծառայությունները կարգավորող մարմնի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի և «ՀՀ Արմենպրես պետական լրատվական գործակալության և Էմիրաթական լրատվական գործակալության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը»,- ասված է հաղորդագրությունում: