Դեսպան Աթաբեկյանն ու Բեքաայի նահանգապետը քննարկել են հայ-լիբանանյան ապակենտրոնացված համագործակցության զարգացման և ընդլայնման հեռանկարի հարցեր
Քաղաքականություն
03.05.2019 | 22:29Մայիսի 2-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելել է Լիբանանում զարգացած ենթակառուցվածքներով և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ հայտնի Բեքաա շրջան և հանդիպել նահանգապետ Քամալ Աբու Ժաուդին (Kamal Abou Jaoude):
«ՀՀ դեսպանը նահանգապետին ներկայացրեց ՀՀ տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող հեռանկարային ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-լիբանանյան ապակենտրոնացված համագործակցության զարգացման և ընդլայնման հեռանկարի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: