Սերգեյ Բագրատյանը զոհ է դարձել, իսկ խմիչքն ու նախատրամադրվածությունն էլ այդ արդյունքն են տվել. Վայոց ձորի մարզպետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ

– Պարո՛ն Սարգսյան, Ձեր ղեկավարած մարզում վերջին ուշագրավ իրադարձությունը փոխմարզպետի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջև միջադեպն էր: Որպես մարզպետ՝ ինչպե՞ս եք գնահատում այդ միջադեպի հանրայնացումը:

– Հանրայնացումը ճիշտ եմ գնահատում, միջադեպը՝ բացասական: Ինչու եմ ճիշտ գնահատում հանրայնացումը, որովհետև յուրաքանչյուր արարք պետք է արժանվույն գնահատական ստանա և պատժվի օրենքով սահմանված կարգով:

– Այսինքն՝ հնարավոր չէ՞ր հարցը լուծել՝ առանց մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելու: Մի տեսակ տպավորություն է, որ փոխմարզպետն իր մասին մամուլին իմաց տվեց հենց այս միջադեպով: Արդյո՞ք չկային այլ կարևոր խնդիրներով, դրանց լուծման տեսլականով մամուլի ուշադրությունն իր վրա սևեռելու տարբերակներ:

– Հաղորդում էր տրվել ոստիկանություն, հենց ոստիկանությունն էլ հանրայնացրել էր: Ինչ վերաբերում է փոխմարզպետին, նման բան չկա: Վայոց ձորում բոլորը փոխմարզպետին ճանաչում են, կարող է՝ վատ թեմայի արդյունքում ավելի հանրայնացավ: Բայց մենք նման խնդիր չունենք՝ սև PR-ով ավելի հայտնի դառնալու: Պարոն Տոնոյանը լավ է աշխատում մարզում, տարբեր բացահայտումներ է կատարում, որի արդյունքում էլ նրանից դժգոհություն կա: Նկատի ունեմ՝ անհատների, չարաշահում կատարած մարդկանց, համայնքի ղեկավարների կողմից: Իմ կարծիքով՝ նույն պարոն Բագրատյանն էլ զոհ է դարձել նման համայնքների ղեկավարների ներկայացմանը: Պարոն Տոնոյանն ու պարոն Բագրատյանը չեն ճանաչել իրար, դա իրենց առաջին հանդիպումն է եղել: Այսինքն՝ պարոն Բագրատյանին, երևի, ներկայացրել են, թե ինչ վատն է փոխմարզպետը և նախատրամադրվածություն են սերմանել, խմիչքն էլ այդ առիթը ստեղծել է:

– Ի դեպ՝ փոխմարզպետն ալկոհոլի թեստ էր հանձնել: Արդյունքները կա՞ն:

– Վստահ եմ, որ արդյունքը բացասական է լինելու, որովհետև փոխմարզպետն առավոտից ինձ հետ է եղել, և մենք ալկոհոլ չենք օգտագործել:

– Առհասարակ ԲՀԿ-ի և «Իմ քայլի» հարաբերությունները լարված են: Այդ լարվածությունը նկատելի է Կոտայքի մարզում, որտեղ ԲՀԿ-ի դիրքերն ամուր են, հիմա այդ լարվածությունը նկատելի է նաև Ձեր ղեկավարած մարզում, որտեղ ևս ԲՀԿ-ի դիրքերն ամուր են. Սերգեյ Բագրատյանը նախկին մարզպետն է, ունեք ԲՀԿ-ական քաղաքապետ: Կարծում եք՝ սա շարժառիթ չէ՞ր:

– Իմ կարծիքով՝ վայոցձորցիները վերջին ընտրություններով հստակ հայտնեցին, թե որ կուսակցությունն ինչ հիմքեր ունի Վայոց ձորում: ԲՀԿ-ն բավական քիչ ձայն էր ստացել մեր մարզում: Այսինքն՝ նման խժդժություններ չկան մարզում: Համայնքների բոլոր ղեկավարների հետ աշխատում ենք նույն կերպ, տարբերություններ չենք դնում, միայն թե համայնքի ղեկավարն աշխատի ի շահ համայնքի:

– Ձեր նշանակման հետ կապված խոսվում էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը Ձեզ վրա կանգ առավ, քանի որ Դուք Հանրային ռադիոն «գրավելու» գործում մասնակցություն եք ունեցել, դուռ եք կոտրել: Նման լուրերին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Ես 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ, մասնակցել եմ մեր կազմակերպած բոլոր ակցիաներին, բոլոր նախաձեռնություններին, ընտրությունների վերահսկողությանը: 2018-ին Վայոց ձորում եղել եմ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը: Ճանաչել, վստահել, նշանակել են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան