Խորհրդարանը հավանություն է տվել պետական բյուջեումառաջարկվող փոփոխություններին 

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մայիսի 3-ին գումարված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումը, համաձայն հատուկ ընթացակարգի, շարունակվել է ժամը 17:30-ից:

Այս մասին Արցախի խորհրդարանի լրատվական ծառայության տարածած հաղրոդագրության մեջ ասված է․

«Առաջին ընթերցումից հետո, ԱԺ Կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան, պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, որոնց վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Օրինագծի շուրջ պատգամավորներ Արմեն Օհանյանը և Լյուդմիլա Բարսեղյանը ներկայացրել են առաջարկներ, որոնք վերաբերվում էին Հադրութի շրջանում և Ստեփանակերտ քաղաքում ճանապարհաշինության ծրագրերին:

Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն անդրադարձել է պատգամավորների առաջարկներին՝ նշելով, որ դրանք տեղ կգտնեն Կառավարության կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերում:

Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը ներկայացրել Է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո խորհրդարանը 26 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքը»: