Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Վերին Լարսի սահմանային անցակետում առաջացած հերթերի պատճառը եղել է ավտոմեքենաների մեծ հոսքը:
Այժմ անցակետն աշխատում է բնականոն հունով:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։