ՔՈ-ն Գագիկ Ծառուկյանի պատգամավորական էթիկայի խախտումներին առնչվող հարցով հանձնաժողով ստեղծելու առաջարկ է ներկայացրել ԱԺ 3 խմբակցություններին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը
 «Քաղաքացու որոշում» կուսակցությունից տեղեկացնում են, որ ՔՈ-ն դիմել է ԱԺ երեք խմբակցությունների ղեկավարներին՝ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական էթիկայի խախտումներին առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնելու առաջարկով։
Պարոն Գագիկ Ծառուկյանին ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանի կողմից հղված հրապարակային գրության մեջ կարդում ենք․ «…Նկատելով, որ գործող իրավակարգավորումները լայն քաղաքական հայեցողություն են սահմանում էթիկայի հանձնաժողովի ստեղծման և գործունեության առումով և կարող են տարատեսակ շահարկումների տեղիք տալ, ինչպես նաև հանգամանքը, որ նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային ժողովի նախագահի լիազորություններից, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Դուք առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնեք խնդրի վերաբերյալ»։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի տառին ու ոգուն հավատարիմ մնալու և որևէ տեսակի շահարկումների տեղիք չտալու նպատակով, սույն թվականի մայիսի 3-ին դիմել ենք ԱԺ բոլոր 3 խմբակցությունների ղեկավարներին՝ խմբակցությունների կողմից օրենքով նախատեսված ժամկետներում Գագիկ Ծառուկյանի պատգամավորական էթիկայի խախտումներին առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնելու առաջարկով։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մեր առաջարկը լրացվել է նրանով, որ վերոնշյալ իրավական ընթացակարգը կանխարգելելու նպատակով նա կարող է անմիջապես հրաժարվել պատգամավորական մանդատից և զբաղվել բիզնես գործունեությամբ։