Հայաստան ենք այցելել՝ հետևելով նախագահ Արմեն Սարգսյանի կոչին. նախագահը հանդիպել է «Ֆրաունհոֆեր»-ի պատվիրակության հետ

Լուրեր

03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
03.09.2026 | 10:27
Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
03.09.2026 | 10:12
Ալկարասը կարիերայի լավագույն շարքն է անցկացնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտի (Fraunhofer IPK) պատվիրակությանը՝ ինստիտուտի նախագահության անդամ, Եվրոպական քաղաքականության և բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Յենս Գյունթեր Նոյգեբաուերի գլխավորությամբ:

«Հայաստան այցելության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած տարվա նոյեմբերին, երբ Հայաստանի նախագահը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այցելել էր «Ֆրաունհոֆեր» ինստիտուտ և, ի թիվս այլ հարցերի, քննարկել նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նշելով, որ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է «Ֆրաունհոֆեր»-ում՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ինստիտուտի ողջ հայեցակարգը շատ հետաքրքիր ու առաջադեմ է: Այն կարող է հաջողությամբ կիրառվել Հայաստանում և հետաքրքիր համագործակցություն ստացվել»:

«Ֆրաունհոֆեր» ընկերության՝ բիզնեսի զարգացման և եվրոպական հարցերով տնօրենն ասել է, որ Հայաստան են այցելել՝ հետևելով նախագահ Արմեն Սարգսյանի կոչին: Յենս Գյունթեր Նոյգեբաուերը նշել է, որ իրենք մեծ ներուժ են տեսնում Հայաստանի հետ տարբեր ծրագրերի իրականացման համար այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են թվայնացման միջոցով մշակութային ժառանգության պահպանությունը, վերամշակվող էներգետիկան, արտադրական տարբեր ոլորտներում արհեստական բանականության ներմուծումը և այլն:

«Հուսով եմ, որ Հայաստանում ձեր բոլոր հանդիպումները կեզրափակվեն գործնական քայլերով ու նախագծերով, որոնք կարող ենք իրականացնել միասին»,-ասել է Հայաստանի նախագահը՝ նշելով, որ նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության հարցերում Հայաստանն ու Գերմանիան կարող են լավ գործընկերներ լինել:

«Ֆրաունհոֆեր» ինստիտուտը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում, ունի յոթ տասնյակից ավելի գիտահետազոտական կենտրոններ և գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում: Այն համագործակցում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հետ՝ հնագույն և միջնադարյան ձեռագրերի թվայնացման և վիրտուալ վերականգնման ծրագրի շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում: