Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպման ժամկետը դեռևս հստակեցված չէ. Ջորջ Քենթ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱՄՆ-ն, լինելով ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր, լրջորեն է վերաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իր պատասխանատվությանը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:

Նա գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների, հատկապես՝ Մոսկվայում կայացած վերջին հանդիպման կապակցությամբ: Քենթը նշել է, որ վստահության ամրապնդման միջոցների, լրագրողների փոխանակման, երկու երկրներում բանտարկվածներին հարազատների այցերի մասին պայմանավորվածությունները շատ կարևոր են:

«Մենք սպասում ենք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպմանը: Ժամկետները դեռևս հստակ չեն: Մենք շահագրգռված ենք հակամարտության խաղաղ կարգավորմամբ՝ ԵԱՀԿ-ի շրջանակում մշակված սկզբունքներին համապատասխան»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան: