Հակակոռուպցիոն մարմինը կլինի ունիվերսալ, թե՞ կանխարգելիչ՝ պարզ կդառնա երկու ամսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Արդարադատության նախարարությունը գտնվում է հակակոռուպցիոն ռազմավարության լրամշակման փուլում, հասարակական կազմակերպություններից այդ ռազմավարության վերաբերյալ ստացվել է 400 դիտողություն և առաջարկություն, հետևաբար լրամշակումից հետո կունենանք նոր հակակոռուպցիոն ռազմավարություն։

Այս մասին այսօր «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը։

Ըստ Գալստյանի՝ այս պահին ընթանում են հետազոտություններ, թե հակակոռուպցիոն մարմինն ինչ մոդել պետք է ունենա։

«Հասարակական կազմակերպությունների մոտ էլ այս հարցը միանշանակ կա, կան կազմակերպություններ, որոնք պնդում են, որ պետք է հակակոռուպցիոն մարմինը լինի ունիվերսալ, կան նաև այնպիսիք, որորնք գտնում են, որ այդ մարմինը պետք է լինի կանխարգելիչ մարմին, ուստի ամենաշատը 1-2 ամիս տևող քննարկումներից հետո կունանանք արդեն նաև այդ մարմնի մոդելի հստակ ընտրությունը»,- նկատեց ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետը։

Մանրամասները՝ տեսանյութում։