50 հազար ստվերից դուրս եկած աշխատատեղին զուգահեռ՝ քանի՞ աշխատատեղ է ստեղծվել ՀՀ-ում․ նախարարին այդ թիվը հայտնի չէ

Լուրեր

08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Բոլորը

Հավասար մրցակցություն, համակարգային կոռուպցիայի վերացում, շուկա մուտք գործելու ազատ հնարավորություն․ սրանք այն հիմնական փոփոխություններն են, որոնք տեղի են ունեցել մեր երկրում, և, կարծում եմ, որ սրանք են հեղափոխության հիմնական ձեռքբերումները։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով  հարցին՝ ինչպե՞ս է տնտեսական  հեղափոխությունը դրսևորվում Հայաստանում, ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների  նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Այս բոլոր փոփոխությունները միասին վերցրած հաստատում են, որ ցանկացած քաղաքացի, որն ունի որևէ գործունեությամբ զբաղվելու ցանկություն, ունի նաև դրա հնարավորությունը։ Սա հեղափոխության կարևոր ձեռքբերումն է, որի արդյունքը եղավ 6․5 տոկոսանոց տնտեսական աճը»,- ասաց նախարար Խաչատրյանը։

Լրագրողը նախարարից հետաքրքրվեց՝ ստվերից դուրս եկած 50 հազար աշխատատեղին զուգահեռ Հայաստանում քանի՞ նոր աշխատատեղ է ստեղծվել։

Ի պատասխան Տիգրան Խաչատրյանն ասաց․ «Ես չունեմ այդպիսի տեղեկություն։ Չեմ կարող ասել, ինձ այդ թիվը հայտնի չէ»: