Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ստոկհոլմում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ մայիսի 2-ի Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում, որին հրավիրվել էր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։

«Քննարկմանը ելույթ ունեցան խորհրդարանի վեց խմբակցությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին համաձայնագրի վավերացմանը։

Քննարկման ավարտին խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահը դեսպանին հրավիրեց կարճատեւ ընդունելության։
Նույն օրը երեկոյան Ռիկսդագում անցկացված քվեարկության արդյունքում Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են հետևյալ պետությունները՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Գերմանիա, Ֆինլանդիա: