Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը Երևանում

Լուրեր

19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
Բոլորը

Մայիսի 2-ին Երևանում մեկնարկեց հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այս մասին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված.

«Նիստին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Վահագն Մելիքյանը։ Ողջունելով հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և հանձնաժողովի մյուս անդամներին՝ գլխավոր քարտուղարը նշեց, որ միջկառավարական հանձնաժողովները գործնական հարթակ ու հիանալի առիթ են՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու երկկողմ կապերի նոր հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում։

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան տարածաշրջանի առանձնահատուկ նշանակության մասին՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծեց ԱՄԷ-ի հետ Հայաստանի անկախացումից հետո ավանդական ջերմ հարաբերությունների առկայությունը և արդյունավետ ու բազմաբովանդակ համագործակցության ծավալումը, ինչի մասին են վկայում երկու երկրների միջև ստորագրված երկու տասնյակից ավելի փաստաթղթերը, բազում բարձրաստիճան փոխայցելությունները, խորհրդակցությունները, գործարար հանդիպումները, փորձագիտական այցերը, այսօր առկա շաբաթական տասնյակից ավելի ավիաչվերթների իրականացումը։

Կարևորելով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում կայանալիք քննարկումները` ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մատնանշեց գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, կրթության, գիտության, մեդիայի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության առկա ներուժը և ընդգծեց, որ Հայաստանը կաջակցի էմիրաթական կապիտալի ակտիվ մասնակցությանը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Կարևորելով Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը՝ Վահագն Մելիքյանը նշեց, որ ՀՀ-ն Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է որպես կարևորագույն կամուրջ՝ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև՝ միևնույն ժամանակ առաջարկելով դիտարկել Հայաստանը որպես բարենպաստ հարթակ Էմիրությունների համար՝ դեպի ԱՊՀ և հատկապես ԵԱՏՄ երկրների շուկա մուտք գործելու համար:

Ողջունելով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախագահ Վահագն Մելիքյանին և հայկական պատվիրակության անդամներին՝ պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Ընդգծելով անցած 21 տարիների երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ ընթացքը՝ պետնախարարը մատնանշեց կարևորագույն տնտեսական պայմանագրերի կնքումը զբոսաշրջության, ներդրումների և առևտրափոխանակության բնագավառներում։ Այս համատեքստում հատուկ կարևորվեց ՀՀ նախագահի 2019թ․ հունվարին Աբու Դաբի կատարած այցելությունը և ԱՄԷ արտաքին գործերի նախարարի 2017թ․ հուլիսի այցը Հայաստան:

Վերահաստատելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը՝ պետնախարարը հատուկ ընդգծեց, որ ԱՄԷ-ն հայկական ապրանքների արտահանվող ամենամեծ 8-րդ շուկան է և ամբողջ աշխարհով հայկական ներմուծումների 11-րդ աղբյուրը։

Նիստի բացման ավարտին կողմերը միմյանց մաղթեցին բեղմնավոր և արդյունավետ քննարկումներ և վստահություն հայտնեցին, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքների արդյունքում ձեռքբերվելիք պայմանավորվածությունները, ստորագրվելիք համաձայնագրերն իրենց լուրջ ներդրումը կունենան հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում»: