Հայաստանը մասնակցել է Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ  ապրիլի 24-28-ը Հայաստանը մասնակցել է Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին:

«Ապրիլի 25-ին Թեհրանի ցուցահանդեսի հատուկ միջոցառումների սրահում տեղի է ունեցել Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը պատմում է հայ հեղափոխականների մասին, որոնք պատրաստվում են իրականացնել նշանավոր «Բանկ Օտոման» գործողությունը:

Ապրիլի 26-ին Թեհրանի «Ռամ» արտ սրճարանում տեղի է ունեցել Վահե Արմենի «Կռունկների թռիչքից հետո» հայերեն և պարսկերեն բանաստեղծությունների ժողովածուների շնորհանդեսը: Հայերեն ժողովածուն 2018 թվականին մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակվել է «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրի «Հայազգի օտարագիր գրողներ» ուղղությամբ:

Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավարի աշխատանքներին մեծապես աջակցել են Իրանում ՀՀ դեսպանությունը: Դեսպանության, ՀՀ մշակույթի նախարարության և իրանական հրատարակչությունների համագործակցությամբ, այս տարի Իրանում լույս կտեսնեն հայ ժամանակակից արձակի և պոեզիայի պարսկերեն երկու անթոլոգիաներ:

Հայաստանի պատվիրակության կազմում Թեհրան էին մեկնել ՀՀ մշակույթի նախարարության գրականության հարցերով փորձագետ Արմեն Սարգսյանը և Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի պետ Հասմիկ Խեչիկյանը:

Ցուցահանդեսը Միջին Արևելքի և Ասիայի ամենամեծ տոնավաճառներից է: Այստեղ են հա­վաքվում մեծ թվով հրատարակիչներ, գրողներ, ուսանողներ: Այն կարևոր հնարավորություն է մշակույթի նախարարության համար՝ ներկայացնելու «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, պարսկերեն և այլ օտար լեզունե­րով հրատարակված հայ գրականությունը, կապեր հաստատելու իրանական և օտարերկյա հրատարակչությունների և գրական գործակալների հետ: Ցուցահանդեսին մասնակցությունը կարևոր է նաև երկու երկրների մշակութային համագործակցության ամրապնդման համար»,- ասված է հաղորդագրությունում։