Փոփոխություն կկատարվի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կառավարությունը մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց 2018 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված ՀԱՊԿ քարտուղարության՝ «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Ըստ որոշման նախագծի՝ Սահմանադրության համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը կդիմի Սահմանադրական դատարան, որից հետո նախագիծը կներկայացվի ԱԺ:

«ՀԱՊԿ քարտուղարության կողմից մշակված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով:

Արձանագրության նպատակն է Պայմանագրի 3-րդ և 6-րդ հոդվածներում կատարել փոփոխություններ. 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ  «Մասնակից պետությունները ձևավորում են Հավաքական անվտանգության խորհուրդ՝ կազմված մասնակից պետությունների ղեկավարներից կամ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարներից, եթե, համաձայն իրենց պետությունների օրենսդրությունների, իրենք իրավասու են որոշումներ կայացնել Խորհրդի իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ», իսկ 6-րդ հոդվածի առաջին պարբերության «մասնակից պետությունների ղեկավարների» բառերից հետո լրացնել «կամ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից, եթե, համաձայն իրենց պետության օրենսդրության, իրենք օժտված են համապատասխան լիազորություններով» բառերով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։