Գլխավոր դատախազությունը ոչ մի որոշում չի կայացնի. Միքայել Մելքումյանը՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ Ագզային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ

– Պարո՛ն Մելքումյան, մոտ երկու շաբաթ առաջ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, թե ինքը դժգոհ է Կառավարության որոշ անդամներից, որովհետև ներդրումների կամ տնտեսական հեղափոխության համար համապատասխան պայմաններ չեն ստեղծվել, ձեր կուսակցության կամ պատգամավորների շուրջ իրադարձությունները սկսեցին արագ զարգանալ: Նախ՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում և Առինջ մոլում ստուգումներ սկսվեցին, այնուհետև «Արարատի ցեմենտ» գործարանի շուրջ բացահայտումներ տեղի ունեցան, պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված միջադեպը Վայոց ձորում: Եվ ամենակարևորը, երեկ «Քաղաքացու որոշում» կուսակցության նախագահ Սուրեն Սահակյանը դիմել էր Գլխավոր դատախազություն՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան պատգամավորական մանդատից զրկելու համար: Քաղաքական ինչ-որ խնդի՞ր կա այս իրադարձությունների ենթատեքստում։

– Նախ՝ Սերգեյ Բագրատյանի հետ կապված «միջադեպին», որևէ միջադեպ էլ չեմ տեսնում: Խոսում են ինչ-որ տեսանյութի հրապարակման մասին, բայց այդպես էլ չի հրապարակվում:

– Նաև ալկոհոլ օգտագործելու մասին…

– Ես բացառում եմ, որ նա կարող է ալկոհոլ օգտագործած լինել, որովհետև Սերգեյ Բագրատյանին շատ վաղուց գիտեմ: Եթե ունեն, թող հրապարակեն, եթե չունեն, թող հանգիստ մնան իրենց տեղը և չփորձեն խաղաքարտերը խառնել ու խորհուրդներ տալ քաղաքական ուժին: Ինչ վերաբերում է նրան, որ դեպքեր են ընթանում «Բարգավաճ Հայաստանի» շուրջ, ոչ մի դեպք էլ չի ընթանում։ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները ստեղծման օրվանից ստուգել են, դա որևէ նորություն չի: Ստուգում են, թող ստուգեն, բայց ամեն ինչ պետք է լինի ողջամտության սահմաններում և խաղի կանոնների շրջանակում: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել է Գլխավոր դատախազություն. նախ՝ այն կուսակցությունները, որոնք կայանալու խնդիր ունեն, երբ փորձ են անում արդեն վաղուց կայացած, լուրջ քաղաքական ուժերի հաշվին դիվիդենտներ շահել, դա պատիվ չի բերում տվյալ կամ մեկ այլ ուժի, որը կփորձի նման բան անել: Երկրորդ՝ ես մեր հանրապետությունում գոնե վերջին 15-20 տարվա ընթացքում հրատարակված բիզնեսի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման բազմաթիվ դասագրքերի, մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ եմ: Եվ երկու բան պետք է տարբերակենք. ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը նշանակում է՝ կոնկրետ փուլում տվյալ անձը կամ իրավաբանական անձը մոբիլիզացնում է ռեսուրսներ, ներգրավում է մարդկային աշխատուժ և իր ռիսկի սահմաններում շահույթ է ստանում: Հիմա ասացեք, խնդրեմ, երբ խաղողագործները, գյուղացիները, սպորտսմենները, արվեստի, մշակույթի ներկայացուցիչները և մեր այդ համաքաղաքացիները դիմում են Ծառուկյանին՝ որպես պատգամավորի, որ գա և ԱԺ-ում ներկայացնի կամ բարձրացնի այս կամ այն խնդիրը, դա նշանակում է, որ նա բիզնեսով զբաղվե՞ց: Իհարկե՝ ոչ:

– Դատախազություն ներկայացրած դիմումի մեջ Սուրեն Սահակյանը մեջբերումներ է արել, որոնք, իր խոսքով, ողջամիտ կասկածներ են հարուցել, որ պարոն Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում և խախտում է Սահմանադրության 95-րդ հոդվածը:

– Դա շատ պարզամիտ, տարօրինակ հայտարարություն է, որն այսպես կմեկնաբանեմ. որևէ մեկը տեսե՞լ է, որ Գագիկ Ծառուկյանը զբաղված է բիզնեսով: Եթե ես խոսում եմ բիզնեսի մասին, այդ ոլորտի խնդիրների, առանձնահատկությունների մասին, չի նշանակում, որ զբաղվում եմ բիզնեսով: Օրինակ՝ որևէ մեկը տեսե՞լ է, որ Գագիկ Ծառուկյան քաղաքացին բանկից վարկ է վերցնում, հարկեր է վճարում՝ բացի եկամտահարկից, որ ինքը պետք է շահաբաժին ստանար, որից հարկ է մուծում, պայմանագիր է կնքում: Գագիկ Ծառուկյանն իր գույքը, իր բիզնեսը և բաժնետոմսերը վաղուց տվել է հավատարմագրային կառավարման:

– Բայց տեսանյութեր կան, որ նա խաղողագործներին խոստանում է մթերել խաղողը, իրեն պատկանող տարբեր ընկերությունների բացմանն է ներկա լինում:

– Դա չնշանակեց, որ նա բիզնեսով է զբաղվում:

– Իսկ ինչո՞վ է զբաղվում Գագիկ Ծառուկյանը, երբ Ազգային ժողովի նիստերին շատ քիչ է ներկա լինում, հանձնաժողովների աշխատանքներին չի մասնակցում և ասում է, որ դրսում ավելի կարևոր գործեր ունի:

– Այն, ինչ մեր խմբակցությունը կատարում է, պատկերացրեք, որ դա Գագիկ Ծառուկյանն է: Ո՞ւմ հետ ենք քննարկում մենք, որ գալիս ելույթ ենք ունենում: Միայն երեք ոլորտ եմ ասելու. Գագիկ Ծառուկյանի միջազգային գործունեությունը՝ ի շահ մեր պետության, վարկանիշի, տնտեսական հեղափոխության իրականացման, միջազգային կապերը, այդ թվում՝ Ռուսաստանի, Բելառուսի և այլ երկրների հետ, այդքան ֆորումների, համաժողովների կազմակերպումը, վերջերս էլ եղավ ԵՏՄ երկրների միջկուսակցական ֆորում: Դա ո՞վ է կազմակերպում, ո՞ւմ հեղինակության հաշվին է լինում:

– Այնուամենայնիվ, Ձեր կարծիքով, Գլխավոր դատախազությունն ի՞նչ որոշում կկայացնի։

– Գլխավոր դատախազությունը ոչ մի որոշում չի կարող կայացնել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան