Մայիսի 5-ից բոլոր շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկներում երթևեկության փոփոխություն է լինելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ մայիսի 5-ից փոփոխություններ են սպասվում շրջանաձև երթևեկության խաչմերուկների վերաբերյալ:

«Գիտեք, որ փորձնական եղանակով մոտ մեկ տարի կիրառեցինք ճանապարհային նշանների եղանակով, որ շրջանաձև խաչմերուկի ներսում գտնվող վարորդն ունի առավելություն ներս մտնողի հանդեպ: Հիմա արդեն կանոն է փոխվել, և մայիսի 5-ից ՀՀ բոլոր շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկներում, որտեղ չեն լինի տեղադրված հակառակ ճանապարհային նշաններ, որ դրսից մուտք գործողն ունի առավելություն, կանոնի ուժով՝ շրջանաձև երթևեկության մեջ գտնվող վարորդը կունենա առավելություն»,- ասաց նա:

ՃՈ պետ Եգոր Կարապետյանն էլ լրագրողների հարցին ի պատասխան՝ անդրադարձավ «վաֆլիներ» անունը ստացած գծանշումներին և տեղեկացրեց, որ դրանց թիվը շատանալու է:

«Երբ ՃՈ-ն գծանշումն արեց, հայտարարություն տարածեցինք, որ սա փորձնական է, որպեսզի մեր վարորդների աչքը տեսնի և սովորի: Արդեն այսօր Ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել է փոփոխություններ, մայիսի 5-ին արդեն բավականին փոփոխություններ են ուժի մեջ մտնելու, որոնցից մեկը «վաֆլիներն» են: Մենք նորից կգծանշենք այն խնդրահարույց խաչմերուկները «վաֆլիներով», կդրվեն ճանապարհային նշաններ և արդեն կտուգանվեն: 5.000 դրամ տուգանքի մասին է խոսքը»,- նշեց Եգոր Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան