Չինական ընկերությունը Կաթնաղբյուր համայնքում ջրերի գործարան կհիմնի

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Չինական «Նյու իդա» ընկերությունը պատրաստվում է Լոռու մարզի Կաթնաղբյուր համայնքում ներդրում կատարել: Ընկերությունը Լոռիում կհիմնի ջրերի գործարան, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը. «Համայնքում կա բնական աղբյուր, որի վրա պետք է կառուցվի հանքային ջրերի գործարան և ամբողջ արտադրանքը արտահանվելու է: Լիցենզավորման գործընթացն անցել է, գործարանի կառուցումը կսկսվի այս տարի: Շինարարութունը շատ արագ տեղի կունենա, որովհետև պատրաստի մոդելը Չինաստանից պետք է բերվի և ուղղակի այստեղ հավաքվի»:

Այն հարցին, թե արդյոք տեղանքում ուսումնասիրություն արվե՞լ է, և հնարավո՞ր է մի քանի տարի հետո ջրի պաշարները սպառվեն, մարզպետը պարզաբանեց. «Չի կարող սպառվել, որովհետև ջուրը գետնի տակից, այսպես թե այնպես, դուրս է գալիս ինքն իրենով: Բացի այդ, տեղի է ունեցել 4 հանրային լսում, որն անցել է դրական մթնոլորտում, և համայնքը տվել է իր համաձայնությունը: Այդտեղ ջրի պակասելու մասին որևէ խոսք լինել չկա»:

Նախատեսվում է, որ գործարանը սկզբնական շրջանում աշխատատեղեր կստեղծի 60 հոգու համար, այնուհետև այդ թիվը կկրկնապատկվի: Ղուկասյանն էլ վստահեցնում է, որ աշխատողների մեծ մասը լինելու են հենց Կաթնաղբյուր համայնքից:

Գործարանը հիմնելու համար չինական ընկերությունը կներդնի 4 միլիոն դոլար, իսկ Լոռու մարզպետարանը կաջակցի՝ ճանապարհները բարեկարգելով:

Հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ չինական կողմը նախագծեր ուներ նաև Ալավերդու գործարանի հետ կապված: Սակայն մինչ օրս ոչինչ չի արվել: Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք Չինաստանում հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է գործարանի հարցը, Ղուկասյանը բացասական պատասխան տվեց. «Չինական կողմը բանակցել է «Վալլեքս» ընկերության հետ, և ձեռք են բերվել որոշակի պայամանավորվածություններ: Բայց հիմա, այն վիճակում, որ գտնվում է «Էյ-Սի-Փի»-ն, որևէ ընկերություն այդ կարգավիճակում ներդրում այդտեղ չի կատարի: Չինասատանում մենք նպատակահարմար չենք գտել, որպեսզի «Վալլեքսի» մասին առանձին զրուցենք, որոհետեև գիտենք, որ այդտեղ խնդիրները շատ են, և որևէ խոշոր ներդրող նման պրոբլեմատիկ ձեռնարկությունում ներդրում անել  այս պահի դրությամբ պատրաստակամ չի լինի անելու»:

Լոռու մարզը  և Չինաստանի Շանսի նահանգը քույր մարզեր են դեռևս 2011 թվականից: Մարզպետ Ղուկասյանը ապրիլի 22-27-ը Չինաստանում էր գտնվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի շրջանակներում: Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ որոշակի պայմանավորվածություններ ունեն ոչ միայն չինական, այլ նաև պարսկական և շվեդական մի քանի մարզերի հետ, որոնց հետ կլինի փոխշահավետ համագործակցություն՝ Լոռիում զարգացնելու տուրիզմը, հյուրանոցային բիզնեսը, գյուղատնտեսությունը և մի շարք այլ կարևոր ոլորտներ:

Տաթևիկ Ղազարյան