Եվրամիությունն ու ԵՏՄ-ն տեխնիկական երկխոսություն կսկսեն․ Տիգրան Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վերջերս հաճախ է խոսվում, որ ԵՏՄ-ի ու Եվրամիության միջև կսկսվի տեխնիկական երկխոսություն, ինչը նախկինում չի եղել, ի՞նչ երկխոսության մասին է խոսք գնում և ի՞նչ է այն իրենից ներկայացնում, այսօր ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո միության տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին այսպիսի հարց ուղղվեց․ «ԵՏՄ Բարձրագույն խորհուրդը վարում է ինտեգրացիոն քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք պետք է հաստատենք կապեր ո՛չ միայն ասիական երկրների, այլև՝ Եվրամիության հետ, որովհետև Եվրամիությունը ոչ վաղ անցյալում եղել է ԵՏՄ-ի առանցքային գործընկերը։ Մենք հետաքրքրված ենք այն բանով, որ ունենանք փոխգործակցության նորմալ մեխանիզմներ՝ հարմարավետ պայմաններ ստեղծելու տնտեսական միավորների համար։ Խոսքը գնում է տեխնիկական ստանդարտների, նորմատիվ փաստաթղթերի, հակադեմպինգային հետաքննությունների մասին»։

Տիգրան Սարգսյանն ասաց՝ ԵՏՄ-ն հասել է նրան, որ սկսել են ճանաչել որպես սուբյեկտ և Եվրամիության հայտարարությունը՝ տեխնիկական երկխոսություն սկսելու մասին, խոսում է այն մասին, որ այս ուղղությամբ առաջին քայլն արված է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան