Մեդվեդևը բացահայտեց, թե որն է ԵՏՄ-ի գլխավոր «նվաճումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մայիսի 29-ին լրանում է Եվրասիական տնտեսական միության ստեղծման 5-րդ տարին։ 2014 թվականի այդ օրը Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների նախագահները ստորագրել են ԵՏՄ-ի մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից։ ԵՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ արդեն կարելի է խոսել տեսանելի արդյունքների մասին:

«Նրանցից գլխավորն այն է, որ ինտեգրացիոն նախագիծը ամբողջովին կայացել է։ Այն աշխատում է, հնգյակի ընդհանուր շուկան զարգանում է, կան պոզիտիվ փոփոխություններ բոլոր ուղղություններով, բիզնեսն ակտիվորեն ներգրավվել է ինտեգրացիոն գործընթացում, և նրանց համար նոր հնարավորություններ են բացվում»,- ասաց ՌԴ վարչապետը։

Մեդվեդևը նշեց, թե ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները զգում են ինտեգրացիայի դրական հետևանքները, մասնավորապես՝ ամբողջ միությունում տնտեսության զարգացման տեմպն արագացել է 2%-ով։ Ըստ ՌԴ վարչապետի՝ միության անդամ երկրներն առաջիկա տարիներին պետք է համատեղեն ջանքերը՝ թվային տեխնոլոգիաների զարգացման, դրանք՝ տնտեսությունների հետ շաղկապելու ուղղությամբ։

Նշենք, որ Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնցից 8-ը քննարկվել է նեղ կազմով հանդիպմանը։ Մնացած հարցերը քննարկվում են ընդլայնված կազմով նիստի ժամանակ։ ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղըրղըզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում Հայաստանը խորհրդի նիստում:

Կառավարությունների ղեկավարներն առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն ԵՏՄ թվային օրակարգի իրականացմանը։ ԵՏՄ շրջանակում  են ինտերնետային առևտրի զարգացման հեռանկարները: Նիստի մասնակիցները կհաստատեն արտատնտեսական գործունեության կարգավորման համակարգում միասնական պատուհանի ազգային մեխանիզմի էտալոնային մոդելը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան