ԵԽԽՎ ամբիոնից վարչապետի ելույթը ողջունելի էր, բայց միայն հայտարարությունները քիչ են. Արցախի ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Արցախի Հանրապետության կողմից դիրքորոշումը եղել է, որ մենք բաց ենք և պատրաստ ենք ընդունել միջազգային կառույցներին՝ Արցախում ծրագրեր իրականացնելու: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով Արցախում միջազգային կառույցների ներկայացվածության մասին հարցին:

«Իսկ թե ինչու ներկայացված չեն, դա արդեն իրենցից է կախված»,- հավելեց նա:

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը, ցավոք, չի գործում: «Իհարկե՝ ես չեմ կարող ասել, որ միայն Արցախին են խտրականության ենթարկում, նաև այլ չճանաչված պետությունների: Բայց սա անընդունելի է, քանի որ չճանաչված պետությունները և հատկապես կոնֆլիկտային իրավիճակում գտնվող պետությունները միշտ ավելի խոցելի են լինում մարդու իրավունքների պաշտպանության առումով, քան ճանաչված պետությունները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ ամբիոնից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ Արցախին վերաբերող հատվածին, Արտակ Բեգլարյանն ասաց՝ շատ ողջունելի ելույթ էր, շեշտադրումները ողջունելի էին, բայց միայն հայտարարությունները բավարար չեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան