Վարչապետն ինքը հայտարարեց, որ ԱԺ-ում օլիգարխներ, գործարարներ չկան. Սերգեյ Բագրատյանը՝ Ծառուկյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Եթե որևէ մեկը հայտարարություն է անում անձի վերաբերյալ, պետք է ինքը ապացուցի, թող փորձեն ապացուցել, որ նման բան կա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, ինչը հակասում է պատգամավորական գործունեությանը:

«Վարչապետը հստակ հայտարարեց, որ չկան օլիգարխներ խորհրդարանում, չկան գործարարներ, կան սեփականատերեր: Մենք հիմք ենք ընդունում երկրի բարձրագույն իշխանության հայտարարությունը: Դա է ինձ համար հիմք»,- հավելեց պատգամավորը:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանն օտարերկրյա գործարարների, ներդրողների հետ որպես պատգամավո՞ր է հանդիպում, թե՞ որպես գործարար, Սերգեյ Բագրատյանն ասաց. «Ներդրողներին պետք է ես, դուք, բոլորս, նաև պարոն Ծառուկյանը պետք է հրավիրենք մեր երկիր և փորձենք ապացուցել, որ մեր երկրի գրավչությունը բավարար է ներդրումների համար: Եթե դա դատապարտելի եք համարում, ձեր իրավունքն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: