Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնը նոր տնօրեն ունի

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել է Լյուդվիգ Հարությունյանը։

«ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթի արդյունքներով թատրոնի տնօրեն նշանակվեց Լյուդվիգ Հարությունյանը», -նշվում է թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածված գրառման մեջ։

Տնօրենի մրցույթը կայացել էր ապրիլի 26-ին։ Մշակույթի նախարարությունից մեզ տեղեկացրին , որ Գյումրու թատրոնի տնօրենի մրցույթին մասնակցելու համար դիմել էր 2 հոգի, սակայն մրցույթի օրը ներկայացել էր մեկը՝ Լյուդվիգ Հարությունյանը։

Ավելի վաղ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իրեն որպես տնօրենի թեկնածու առաջադրել է թատրոնի ամբողջ հանրույթը։

«Իմ թեկնածությունը ամբողջ հանրույթն է առաջադրել։ Բայց թատրոնը չի կարող մյուսներին արգելել, որ մասնակցեն, ովքեր ցանկություն ունեն, ովքեր գտնում են, որ կարող են թատրոնը առաջ տանել, իրենք ծրագրեր ունեն թատրոնի հետ կապված` կարող են մասնակցել»,- ասել էր Լյուդվիգ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Գյումրու թատրոնի նախկին տնօրենը Տիգրան Վիրաբյանն էր, որը 2018թ-ի հոկտեմբերին նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ։ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով էլ վեցամսյա ժամկետով թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:

Էմմա Չոբանյան