Ինչո՞ւ Առողջապահության նախարարությունը ՊՆ-ի ուղղաթիռներից չի օգտվել. նախարարները հակասում են միմյանց

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Ապրիլի 7-ին շահագործման հանձնվեց սանավիացիայի ուղղաթիռը, որով հնարավոր դարձավ կարճ ժամանակում ծանր հիվանդներին  մարզերից  մայրաքաղաք տեղափոխել: Ուղղաթիռի թռիչքի մեկ ժամի համար քաղաքացին վճարելու է  720 հազար դրամ,  իսկ եթե թռիչքն իրականացվում է պետպատվերի շրջանակներում, ապա վճարելու է պետությունը:

Սանիտարական ուղղաթիռը ձեռք է բերվել «Էյրբաս» ընկերությունից, գնորդը հանդիսանում է «Արմենիա Հելիքոփթերս» ՍՊԸ-ն:

Նշենք, որ  Շտապօգնության այս ուղղաթիռի գործարկումը   տեղիք տվեց տարբեր քննարկումների։ Դրական նախաձեռնությունը ողջունողներից զատ, նաև եղան քննադատություններ առ այն, թե ինչ կարիք կար վարձակալությամբ ձեռք բերել նման ուղղաթիռ, այն դեպքում, երբ ՀՀ ՊՆ հաշվեկշռում արդեն իսկ կա սանավիացիա։

Արդյոք ՊՆ-ն կարո՞ղ էր  նմանատիպ  ծառայության համար տրամադրել սանավիացիա։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՊՆ-ից տեղեկացրել են, որ նախարարության ենթակայության տակ գտնվող ուղղաթիռները կարող են անհրաժեշտության դեպքում տրամադրել քաղաքացիական կարիքների համար:

«Ուղղաթիռներն օգտագործվում են Զինված ուժերի կարիքների համար, խիստ անհրաժեշտության դեպքում հնարավոր է օգտագործել քաղաքացիական կարիքների համար՝ համագործակցելով տարբեր գերատեսչությունների հետ: Վարձակալական հիմունքներով ուղղաթիռներ չեն տրամադրվում»,- ասված է մեզ տրամադրված պատասխանում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, սակայն,  Factor.am-ի հետ  զրույցում հակառակը պնդեց․ ըստ նրա՝ մինչ այս ծրագրի մեկնարկը, ինքը  դիմել է պաշտպանության նախարարին, բայց բացասական պատասխան է ստացել:

«Ծրագիրը սկսելուց առաջ ես խոսել եմ պաշտպանության նախարարի հետ և առաջինը նրանց եմ առաջարկել նման ծառայություն ներդնել: Ես ստացել եմ ոչ դրական պատասխան, դրա համար մենք որոշել ենք այս ճանապարհով գնալ: Փորձը ցույց է տալիս, որ իրենց ենթակայության տակ գտնվող ուղղաթիռները քիչ ճկուն են և ավելի քիչ տեղերում են կարողանում վայրջք կատարել, քան մերը:

Պաշտպանության նախարարության  այդ ծառայությունը շարունակում են մատուցել զինվորական կարիքների համար, եթե զինվորներն են վիրավորվում տարբեր տեղերում: Ավելին՝ ես նույնիսկ առաջարկել եմ, որ մեր ուղղաթիռը, եթե կարիք լինի, կարող ենք ծառայացնել Պաշտպանության նախարարության կարիքների համար»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Ի դեպ, սանավիացիայի ուղղաթիռը չի տեղափոխում 120 կգ-ից ավելի քաշ ունեցող հիվանդներին: Նախարարից հետաքրքրվեցինք, թե այդ հիվանդները ինչպես են հասնելու մայրաքաղաք: «Եթե ուղղաթիռը չկար, այդ քաշն ունեցող անձիք ինչ-որ կերպ տեղափոխվում էին Երևան, և, եթե հիմա կա սահմանափակում, կարելի է տեղափոխել նույն մեթոդով, ինչպես որ տեղափոխում էին մինչև ուղղաթիռի լինելը»:

Հարցին, իսկ հնարավոր չէր ձեռք բերել այնպիսի ուղղաթիռ, որը կկարողանար տեղափոխել նաև մեծ քաշ ունեցող հիվանդների, նախարարն արձագանքեց․ «Մեր հնարավորությունն այս պահին այդքանն էր»։

Հավելենք, որ հայտնի չէ, թե գործարկումից՝ ապրիլի 7-ից մինչ օրս,  Շտապօգնության ուղղաթիռով Երևանի բուժհաստատություններ քանի հիվանդ   է տեղափոխվել։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը  մեզ հետ զրույցում նշեց, որ  առայժմ չունեն ամփոփ  վիճակագրություն։

Նարեկ Կիրակոսյան