ՀՀԿ-ն ու Քոչարյանը մոտակա ժամանակներում հետ չեն գա, բայց դա չի նշանակում, որ չեն աշխատում. Կարեն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այս իշխանության ամենամեծ խնդիրն այն է, որ շատերն այդպես էլ չեն կարողանում քաղաքացիական գործչից դառնալ քաղաքական գործիչ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Ըստ նրա՝ ժամանակի ընթացքում կստեղծվեն այլընտրանքային ուժեր, որոնք այսօրվա իշխանության համար կդառնան քաղաքական լուրջ ընդդիմություն։

«Այսօրվա իշխանությունը, խնդիրների դեպքում, ասում է, որ մեղավոր են հակահեղափոխականները՝ Հանրապետական կուսակցությունը կամ Ռոբերտ Քոչարյանը։ Մոռացե՛ք, ՀՀԿ-ն կամ Քոչարյանը մոտակա ժամանակներում չեն կարողանալու հետ գալ։ Քաղաքական լուրջ կշիռ նրանք այլևս չեն կարողանա ունենալ։ Բայց դա չի նշանակում, որ այլ ուժեր ևս այդ չեն կարող»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։

Այսօր, ըստ Կարեն Քոչարյանի, «երևացող» քաղաքական ուժերից մեկը «Լուսավոր Հայաստանն» է, շատերն էլ դեռ սաղմնային վիճակում են։

Նրա խոսքով՝ հետհեղափոխական շրջանում «պատահականության գործոնով» ստեղծված քաղաքական ուժը չէր կարող լինել միատարր։

Անդրադառնալով հետհեղափոխական մեկ տարվան, քաղտեխնոլոգը նշեց, որ սոցիալական առումով քաղաքացիների կյանքը փոփոխության չի ենթարկվել։

«Ես չեմ կարծում, որ մեկ տարում քաղաքացիների կյանքը պետք է փոխվեր, թեպետ այս նույն իշխանությունը, հեղափոխությունից հետո, Կարեն Կարապետյանից ընդամենը մեկ տարի ժամանակ էր ուզում»,- ընդգծեց Կարեն Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նելլի Մելքոնյան