Հայաստան է այցելել ՄԱԿ-ի փորձագետների խումբը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 22-ից 26-ը Հայաստանում էր գտնվում խաղաղապահ կարողությունների գնահատման ՄԱԿ-ի փորձագետների խումբը:

«Այցի նպատակն էր գնահատել ՄԱԿ-ի խաղաղապահ կարողությունների պատրաստության համակարգում Հայաստանի հայտագրած երկու մասնագիտացված խաղաղապահ կարողությունների` ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի համապատասխանությունը ՄԱԿ-ի խաղաղապահության չափորոշիչներին: 2015 թվականին ստանձնած հանձնառության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստի և ՄԱԿ-ի խաղաղապահության ուժերի համակարգում գրանցի ՄԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան կառուցվածքով, անձնակազմով և տեխնիկայով ինժեներական վաշտ և դաշտային հոսպիտալ: Հայաստանը հետևողական է այս հանձնառության կատարմամբ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ամենապահանջվածների շարքում դասվող երկու կարողությունների զարգացմամբ:

Ս.թ. մարտի 29-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հաստատել է հանձնառության առաջին փուլի կատարումը, ինչի արդյունքում հայտագրված երկու ստորաբաժանումները գնահատվել են որպես 1-ին մակարդակի պատրաստության:

Հայաստան այցելած փորձագիտական խմբի նպատակն էր գնահատել ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի համապատասխանության աստիճանը գնահատման 2-րդ մակարդակին և խորհրդատվություն տրամադրել առկա հնարավոր անհամապատասխանությունները կարգավորելու ուղղությամբ: 3-րդ մակարդակի պահանջներին համապատասխանելու դեպքում ստորաբաժանումները կհամարվեն պատրաստ ՄԱԿ-ի ցանկացած առաքելության ինքնուրույն մասնակցելու համար:

Այս փուլում գնահատվել են անձնակազմի պատրաստության հնարավորությունները, տեխնիկական համալրվածությունը, տիրապետումը մարտավարական էլեմենտներին, անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը և այլն: Գնահատման արդյունքները կստացվեն 1 ամսվա ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում: