Երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երգի պետական թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի․ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը։

Factor.am-ի հետ զրույցում Արմեն Սարգսյանը հաստատեց Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին լուրը։

«Այսօր եմ նշանակվել։ Ժամանակավոր պաշտոնակատար եմ լինելու։ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն այս պահին երկրում չէ։ Երբ կվերադառնա, տնօրենի մրցույթ կհայտարարենք»,- նշեց Արմեն Սարգսյանը։

Երգի պետական թատրոնի նախկին տնօրեն Արթուր Ասատրյանի պաշտոնավարման ժամկետը, Արմեն Սարգսյանի խոսքով, մեկ ամսից ավարտվում էր։ «Ժամկետի ավարտվելուց բացի, պարոն Ասատրյանն առողջական խնդիր ունի և բուժման նպատակով այս պահին գտնվում է ԱՄՆ-ում»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը։

Երգի պետական թատրոնի նորանշանակ տնօրենը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ թեպետ երաժշտական կրթություն չունի, այնուամենայնիվ, արդեն տասը տարի է արվեստի ոլորտում է ու պատրաստ է կատարել տնօրենի պարտականությունները։

«Աշխատելու եմ։ Բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ, ներառյալ՝ Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի։ Եթե ինձ այս պաշտոնում չտեսնեի, չէի համաձայնի»,- նշեց Արմեն Սարգսյանը։

Նելլի Մելքոնյան