Մեկնարկում է «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 17-րդ փառատոնը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության աջակցությամբ, «Արմմոնո մշակութային փառատոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ս. թ. ապրիլի 30-ից մայիսի 4-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 17-րդ փառատոնը: Փառատոնին կմասնակցեն դերասաններ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իսրայելից, Ալբանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 22 մոնոներկայացում:

««Արմմոնո-2019» փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա՝ ս. թ. ապրիլի 30-ին, ժամը 18:00-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ դերասան, բեմադրիչ Անտոն Մոզգալյովի (ՌԴ) «Ֆաուստ. Ծես» մոնոներկայացմամբ: Փառատոնի հիմնական ծրագրից /«Արմմոնո-Դեբյուտ», Արմմոնո-Օպերա»/ բացի, կցուցադրվեն ներկայացումներ նվիրված Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին, լավագույն ներկայացումներից են՝ Յակով Շապիրոյի /Իսրայել/ «Եկեք, ծիծաղեք և երգեք Յակով Շապիրոյի հետ», Մենտոր Զիմբարայայի /Ալբանիա/ «Ամոկ» և «De Soleil» թատրոնի դերասան Արման Սարիբեկյանի /Ֆրանսիա/ «Նիժինսկի․Կապույտ Աստվածը»։

Փառատոնին մասնակցում են 3 մարզային թատրոններ` էջմիածնից, Գորիսից և Աբովյանից։ Փառատոնի շրջանակում 3 մոնոներկայացում կցուցադրվի Աբովյանի դրամատիկական թատրոնում»,- ասված է հաղորդագրությունում: