«Հայերի տեղահանությունը ոչ ցեղասպանություն էր, ոչ էլ մեծ ողբերգություն». Էրդողան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում  կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին՝ առաջ քաշելով արխիվները բացելու թուրքական հերթապահ կոչերը. գրում է ermenihaber-ը:

«Հայերի տեղահանությունը ոչ ցեղասպանություն էր, ոչ էլ մեծ ողբերգություն։ Այն սոսկ մի ցավալի իրադարձություն է, որը տեղի է ունեցել մեկ դար առաջ շատ ծանր պայմաններում»,- հայտարարել է Էրդողանը, ապա անդրադարձել Թուրքիային մեղադրողներին:

«Թուրքիային մեղադրողներին հիշեցնում ենք, որ նրանք պատասխանատու են 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմներում զոհված 70մլն մարդկանց համար։  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պիտի որ դա լավ իմանա։ Պարոն Մակրոն, Ֆրանսիայում ապրող շուրջ 700 հազար հայերին ուղերձ հղելը բնավ չի փրկելու քեզ։ Քաղաքականության մեջ նախ սովորիր լինել ազնիվ»,- հորդորել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Էրդողանը հայտարարել էր, որ հայերի տեղահանությունն ամենաողջամիտ որոշումն է եղել այդ ժամանակաշրջանի համար։ Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարարությունը խստորեն դատապարտել են Թուրքիայի նախագահի վերոհիշյալ հայտարարությունը։