Քրեակատարողական ծառայությանն է տրամադրվել շտապօգնության 12 մեքենա և 1 ռեանիմոբիլ․ Արսեն Թորոսյան
Քաղաքականություն
28.04.2019 | 19:00ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․
«Մեր բոլոր քաղաքացիների առողջությունը կարևոր է մեզ համար՝ անկախ նրանց կարգավիճակից։
12 շտապօգնության մեքենա և 1 ռեանիմոբիլ տրամադրվեցին Քրեակատարողական ծառայությանը՝ բուժօգնության որակը բարձրացնելու նպատակով։
Հիշեցնեմ նաև, որ տարվա սկզբից կալանավորված անձանց և դատապարտյալների համար գործում է պետպատվերի բարելավված փաթեթ, որը իր ներառում է բոլոր կարևոր հիվանդանոցային ծառայությունները»։