Առաջին ալիքի «Քայլ դեպի հեղափոխություն» ֆիլմի ինտրիգը. ու՞ր է Դավիթ Սանասարյանը

Լուրեր

19.06.2026 | 22:50
Սրբուհի Գալյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը
19.06.2026 | 22:36
Բաքվի դատարանը ձերբակալված 8 ռուսներին դատապարտել է 3-ից 4 տարվա ազատազրկման
19.06.2026 | 22:20
Հունիսի 22-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.06.2026 | 22:06
Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը. Սլովակիայի վարչապետը՝ Փաշինյանին
19.06.2026 | 22:03
Կարկուտը Շիրակի մարզում մեքենաներ է վնասել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.06.2026 | 21:54
Ադրբեջանի տնտեսությունը լճանում է․ տնտեսական աճն այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 0%
19.06.2026 | 21:41
Թուրքիայում ընդդիմության կողմից ղեկավարվող համայնքներում ձերբակալությունների նոր ալիք է
19.06.2026 | 21:28
Քննարկվել են Հունաստան հայկական արտադրանքների ներկրման հնարավորությունները
19.06.2026 | 21:15
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է նշանակվել
19.06.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՌԴ-ի պատժամիջոցները՝ ՀՀ-ի դեմ․ ԵՄ-ի աջակցությամբ կհաղթահարվի՞ ճգնաժամը ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 20:48
Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. պատուհանները փակ պահել
19.06.2026 | 20:33
Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Սուրենյան
19.06.2026 | 20:19
Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ իր նախաձեռնությամբ ԵՄ գագաթնաժողովի հռչակագրից հանվել է Ուկրաինայի արագացված անդամակցության մասին դրույթը
19.06.2026 | 20:05
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում
19.06.2026 | 20:00
Գագիկ Ծառուկյանի սկզբունքայնությունը գիտենք․ վստա՞հ եք 3/5-ից կզրկվենք, եթե ԲՀԿ-ն մտնի ԱԺ, օրինակ՝ ղազագրերի պատճառով․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրային Առաջին ալիքը Սերժ Սարգսյանի ղեկավարման 10 տարիների մասին պատմող «Մտքով տուն» ֆիլմի նկարահանումից ուղիղ մեկ տարի անց մեկ այլ ֆիլմ է նկարահանել, որը նվիրված է նախորդ տարվա համաժողովրդական շարժմանը: Առանցքում Նիկոլ Փաշինյանն է եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էլիտայի զգալի մասը: Ֆիլմը կոչվում է «Քայլ դեպի հեղափոխություն»:

42 րոպե տեւողությամբ ֆիլմը պատմում է «Իմ քայլը» շարժման մեկնարկի, ընթացքի եւ իշխանափոխության մասին: Հանրային հեռուստաընկերությունը, որը մինչ Սերժ Սարգսյանի հրաժարականը համաժողովրդական շարժումը չէր լուսաբանում կամ լուսաբանում էր կցկտուր, «Քայլ դեպի հեղափոխություն» ֆիլմը սկսում է հենց Սերժ Սարգսյանի 2015 թվականի հայտնի հայտարարությամբ, որտեղ նա ասում է՝ նախագահ կամ վարչապետ դառնալու հավակնություն չունի, սակայն իր խոստումից հետ է կանգնում, որն էլ դառնում է ընդվզման հիմնական առիթը:

Ֆիլմի առաջին հատվածում ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը պատմում են քայլարշավի մեկնարկի, ճանապարհին հաղթահարած խոչընդոտների մասին: Ֆիլմում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վերհիշում է քայլարշավից հետո իրենց մուտքը Երեւան, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների դրվագները, ԱԺ փոխնախագահներից Լենա Նազարյանը ներկայացնում է Հանրային ռադիոյի «գրավումը», փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ապրիլի 16-ին փշալարերի վրայով անցնելու եւ ԱԺ հասնելու փորձը:

Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությանը նվիրված ֆիլմում, ի թիվս այլ դրվագների, խոսում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո իրեն առեւանգելու մասին, մանրամասնում, թե ինչպես են տարել ոստիկանության Սեւանի բաժին, իսկ հետո բերել Երեւան՝ ձերբակալվածների պահման վայր: Ի դեպ, ըստ ֆիլմի հեղինակի՝ Փաշինյանին եւ նրա ընկերներին ոչ թե առեւանգել են, այլ՝ բերման ենթարկել։

Ֆիլմում հեղափոխական օրերի վերհուշներով են կիսվում նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Ուշագրավ է, որ հեղափոխությանը նվիրված ֆիլմում բացակայում է «Մերժիր Սերժին» նախաձեռնության առաջնորդներից Դավիթ Սանասարյանի խոսքը: Այս նախաձեռնությունը Երեւանում իրականացվում էր «Իմ քայլը» քայլարշավին զուգահեռ: «Մերժիր Սերժին» նախաձեռնության մասին պատմում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Միաժամանակ նշենք, որ ֆիլմում արխիվից օգտագործված են մի քանի կադրեր, որտեղ Դավիթ Սանասարյանը երեւում է։

Factor.am-ը ֆիլմի ղեկավար, Առաջին ալիքի լրատվական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ Դավիթ Սանասարյանը չի նկարահանվել ֆիլմում: «Դավիթ Սանասարյա՞նը: Այնտեղ շատ մարդիկ կան, որ ներառված չեն: Պետք է բոլո՞րը ներառված լինեին»,- ասաց նա: Դիտարկմանը, որ նա համարվում է հեղափոխության առաջնորդներից, Պետրոս Ղազարյանն արձագանքեց. «Դե ես կարող եմ մի տասը լիդեր էլ ասեմ, որոնք ներառված չեն: Բոլոր լիդերներին ներառելու խնդիր չենք ունեցել»:

Ի դեպ, «Փաստերի ստուգման հարթակ» կայքը 2018 թվականին գրել էր, որ Հանրային Առաջին ալիքը մինչեւ ապրիլի 3-ը ներառյալ որեւէ տեղեկություն չի տրամադրել մարտի 31-ից մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնության մասին: Իսկ ահա արդեն ապրիլի 6-ին Առաջին ալիքի այն ժամանակվա լրատվական ծրագրերի նախկին  ղեկավար Հարություն Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցին ի պատասխան այդ փաստը հետեւյալ կերպ էր մեկնաբանել․ «Մեր ժամանակը սահմանափակ է եւ մենք ենք որոշում՝ երբ կանդրադառնանք եւ երբ չենք անդրադառնա: Նման քայլերթեր էլի են եղել հանրապետությունում, սա առաջինը չէ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է արել, բայց մենք ըստ անհրաժեշտության անդրադարձել ենք: Մեզ մի փորձեք խմբագրել, մենք ենք որոշում՝ ինչն է կարեւոր, իսկ ինչը կարեւոր չի»:

Հ․ Գ․ Ի դեպ, ուշագրավ էր նաեւ այն, որ Քաղաքացու օրը թողարկված այս ֆիլմում չկար հեղափոխությունն իրականացրած որեւէ քաղաքացու խոսք։

Նարեկ Կիրակոսյան