Մենք պատասխանատու ենք առաջին հերթին մեր երկրի համար, նրա հզորության համար, սա է հիմնական կարևորագույն պատգամը. Զոհրաբ Մնացականյան

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում նե, որ ապրիլի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում կազմակերպված «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկմանը:

«Անդրադառնալով  օրվա խորհրդին ՀՀ ԱԳ նախարարը նշեց. «Այս օրը արտահայտում է այն, ինչին մենք ձգտել ենք 27 տարի. կառուցելու մեր պետությունը, մեր երկիրը որպես ժողովուրդ, որն ունի իր հստակ արտահայտված ինքնությունը, իր արժանապատվությունը, իր ինքնավստահությունը, իր հարգանքը պատմության հանդեպ, գիտակցումն աշխարհում իր տեղի և դերի՝ որպես քաղաքակրթություն: Այս ամենի հիման վրա կառուցել պետություն, վերակականգնել սուվերենություն, որտեղ մարդը կիզակետում է, մարդը՝ իր իրավունքներով, իր արժանապատվությամբ, իր կարողություններով: Քաղաքացին է հիմքը պետության, որովհետև ինքն է տերը իր իրավունքների, իր զարգացման, իր բարեկեցության, քաղաքացին, ով պահանջում է արդարություն, ով պահանջում է օրենքի գերակայություն»:

«Որպես քաղաքացի ինձ վստահ եմ զգում, երբ տեսնում եմ, թե որքան ավելի հզոր է դարձել ազատության այդ խորը զգացումը քաղաքացու մեջ, առավել ևս երիտասարդ սերնդի մեջ: Առավել հետաքրքիր է գնահատել, թե ինչպես է դրա հիման վրա կառուցվում հարաբերությունը պետության հետ. քաղաքացին ինքն է տերը իր բարեկեցության, իր իրավունքների, և ինքը պետությունից պահանջում է պայմաններ, ազատ ստեղծագործելու, ազատ ապրելու, ազատ լինելու, ազատ քաղաքացու իրավունք ունենալու, իր իրավունքը գիտակցելու և պահանջելու պայմաններ, որ լինի այդ միջավայրը, որի մեջ ինքը կարող է ամբողջությամբ արտահայտել իր կարողությունը, իր տաղանդը», – նշեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հայաստանի միջազգային դերի և արտաքին քաղաքական առաջնահերությունների վերաբերյալ հարցի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը հավելեց, որ այս ամենը նաև ուղղված է Հայաստանի հեղինակության բարձրացմանը: «Սակայն անկեղծ ամենակարևորը Հայաստանի քաղաքացու գնահատականն է, ինձ համար ամենակարևոր հարցը դա է: Մենք պատասխանատու ենք առաջին հերթին մեր քաղաքացու առջև, մեր ժողովրդի առջև, թե ինչպես է Հայաստանի քաղաքացին  ընդունում, գնահատում այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, թե ինչպիսին է Հայաստանի հեղինակությունը: Սա առավել կարևոր է: Մենք միջազգային հանրության անդամ ենք, մենք 193 պետությունների ընտանիքի մաս ենք կազմում, կրում ենք մեր պատասխանատվությունը միջազգային հարաբերություններում, օգտագործում ենք միջազգային հարաբերությունները, միջազգային համագործակցությունը, որպեսզի մեր ազգային նպատակներն առաջ տանենք, որպեսզի մեր ազգային օրակարգում ձևավորված գերակայություններն առաջ տանենք: Մեզ համար շատ էական է պահպանել համագործակցության այդ ձևերը, որպեսզի միջազգային համագործակցությունը ծառայեցնենք առաջին հերթին մեր նպատակներին: Մենք պատասխանատու ենք առաջին հերթին մեր երկրի համար, նրա հզորության համար: Սա է հիմնական կարևորագույն պատգամը»:

ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Արցախը բոլորիս համար հավաքական առումով մեր գերակա խնդիրն է, քանի որ առկա է մի իրավիճակ, երբ մեր 150.000 հայրենակիցները, ըստ էության, պահապանն են հայ ժողովրդի հավաքական ինքնության: «Մեր հայրենակիցները Ստեփանակերտում այսօր, այս ժամին ապրում են իրենց կյանքով, իրենց հոգսերով, իրենց նպատակներն են առաջ տանում, իրենց բարեկեցությունն են ստեղծում, իրենց անվտանգությունն են ապահովում: Բայց, ի տարբերություն շատ ուրիշների, իրենք այնքան մոտ են նրան, ինչը կոչվում է շփման գիծ, այնքան մոտ են վտանգին: Եվ այդ 150.000 մարդկանց անվտանգության ապահովումը մեր բոլորի կենսական հարցն է, անկախ նրանից, թե մենք Երևանում ենք, Մոսկվայում, թե Լոս-Անջելեսում. որտեղ էլ որ գտնվենք: Յուրաքանչյուր հայի համար սա պահպանությունն է, պաշտպանությունը մեր հավաքական ազգային գիտակցության և ինքնության»:

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորողը. չկա որևէ այլ մեխանիզմ, որևէ այլ ձևաչափ, որն ամրապնդի մեր հայրենակիցների անվտանգությունը: «Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և ցանկանում ենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը ցանկանալով՝ մենք ունենք ինքնավստահություն և գիտակցություն, որ պաշտպանելու և անվտանգությունն երախշավորելու մեր ուժը շատ ամուր է»,- ասված է հաղորդագրությունում: