«Զինվորականներն ամենահպարտ քաղաքացիներն են, իրենց ծառայությունով դա ապացուցում են ամեն վայրկյան». ՊՆ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Վանաձորում Քաղաքացու օրվա շրջանակներում «Իրազեկ քաղաքացի» թեմայով քննարկում էր կազմակերպվել: Ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Վանաձորցի Տիգրան Գրիգորյանը փոխնախարարին տեղեկացրեց, որ թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այլևս ծնողը բանակ ներքնազգեստ ուղարկելու կարիք չի ունենա, քանի որ պետությունն ապահովում է զինվորներին, սակայն երեկ պատահաբար երթուղայինում հանդիպած զինվորների հետ զրույցում այլ բան է պարզվել. «6 ամիսը մեկ տրվող այդ հանդերձանքը չի բավարարում, և դարձյալ ծնողները ստիպված են որոշ գնումներ կատարել և ուղարկել բանակ: Խնդրում եմ, մենք ինքնախաբեությամբ չզբաղվենք, եթե 3 ամիսը մեկ է պետք տալ, ուրեմն պետք է միջոցներ գտնենք  և 3 ամիսը մեկ տանք: Այսինքն, եթե հանրային կարծիք ենք ստեղծում, որ բանակն այդ նվազագույն բաներով հագեցած է, պետք է դա ապահովենք»:

Բալայանն էլ չժխտեց, որ շատ ծնողներ հիմա էլ իրենց երեխաների համար բանակ ներքնազգեստ են ուղարկում. «Մինչև 4 ամիս առաջ, զինվորներին տրվում էր շաբաթը մեկ կոմպլեկտ, և դրա որակը շատ վատն էր, այսինքն՝ 2 կամ 3 օր անց, լվանալուց հետո ինքը պարզապես պիտանի չէր դառնում օգտագործման համար: Բայց հունվարից սկսած մենք տալիս ենք բարձր որակի ներքնազգեստ, որը տալիս ենք մեկ ամսվա համար՝ մեկ հատ, եթե չեմ սխալվում: Մեր բոլոր զորամասերը կահավորված են լվացքի մեքենաներով, բայց մեր զինվորների մոտ խնդիրներ կան, որ չեն ուզում միևնույն լվացքի մեջ իրենց ներքնաշորերը լվանալ: Պետական բյուջեի հնարավորություններն այս առոմով խիստ սահմանափակ են, մենք չենք կարող բոլոր զինծառայողների քմահաճույքներին տեղիք տալ: Կա լվացքի մեքենա, որի մեջ պետք էայդ լվացքն անել, հիմա եթե ինքը չի ցանկանում այդ նույն մեքենայի մեջ, որտեղ  մնացած զինծառայողներն են լվացք անում, լվանալ շորերը, հարցի լուծումն այստեղ ո՞րն է՝ ստիպել, որ ինքը դա անի՞: Ես չեմ կարող դա պատկերացնել, հետո էլ պետք է խոսեք, որ մարդու իրավունքների խախտում ենք իրականացրել»:

Փոխնախարարին ուղղված հարցերը փոքր-ինչ շատ էին: Հանդիպմանը ներկա բնապահպան Աննա Շահնազարյանն էլ միջամտեց. «Քաղաքացու օրը դառնում է զինվորականի օր»:

-Իսկ զինվորականները քաղաքացիներ չե՞ն,- հետաքրքրվեց Բալայանը:

-Չէ, քաղաքացիական շատ բաներից զինվորական ծառայության ընթացքում դուք ինքներդ պարտավոր եք զերծ մնալ,- ասաց Շահնազարյանը:

-Մենք չենք խոսում քաղաքականությունից, մենք խոսում ենք քաղաքացիությունից: Եվ հավատացեք ինձ, զինվորականները ամենահպարտ քաղաքացիներն են, իրենց ծառայությունով դա ապացուցում են ամեն վայրկյան,- ասաց Բալայանը, որից հետո կրկին շարունակվեցին հարցադրումները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթևիկ Ղազարյան